Երեկոյան տուն վերադառնալիս ավտոբուսի մեջ հասկացա, որ դրամապանակս մոռացել եմ․ ծիծաղից կթուլանաք, երբ իմանաք, թե ինչով վճարեցի

Երեկ երեկոյան աշխատանքից վերադառնում էի տուն, երբ ավտոբուսի մեջ հասկացա, որ գումար չունեմ, որ վճարեմ, քանի որ դրամապանակս թողել էի աշխատավայրում։ Մտածում էի ի՞նչ անել, ինչպե՞ս վճարել, բնականաբար, ավելի շատ մտքում կրկնելով «ինչ ամոթա» արտահայտությունը։

Երբ հասնում էինք կանգառ, վարորդը հայելու միջով նայեց և ասաց. «Իջնողները թող առաջանան»։ Սկսեցի փորփրել պայուսակս՝ մտածելով, որ գոնե «կոպեկ» կգտնեմ ու կվճարեմ, բայց պայուսակումս միայն շոկոլադ գտա, որն ինձ այդ օրն էին հյուրասիրել։

Միանգամից մտքովս անցավ այդ շոկոլադով վճարել։ Խնդրեցի փոխանցել այն վարորդին։ Շոկոլադը, ձեռքից ձեռք փոխանցելով, վերջապես հասավ վարորդին։ Բոլորը ծիծաղից ուշաթափվել էին, իսկ վարորդը, տեսնելով տարօրինակ վճարման տարբերակը, նայեց ինձ և ասաց․ «Մանր չունե՞ք»։

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *