Ողնաշարի համար օգտակար ու վնասակար մթերքները

Եթե ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեք, ապա հետևեք մեր խորհուրդներին: Ներկայացնում ենք մթերքների ցանկ, որոնք նպաստում են ողնաշարի առողջությանը:

Սուրճը քայքայում է օրգանիզմում առկա կալցիումը, որն էլ միջողային սկավառակների խախտման պատճառ կարող է դառնալ: Դիետոլոգները խորհուրդ են տալիս սուրճի սիրահարներին մեկ բաժակ սուրճի դիմաց 15 գրամ նուշ ուտել:

Պետք է նշել, որ սուրճը նաև օրգանիզմում առկա մագնեզիումը, կալիումն ու նատրիումն է կլանում: Եթե սուրճի սիրահար եք և չեք կարողանում հրաժարվել դրանից, ապա պետք է վիտամիններով հարուստ սնունդ օգտագործեք:

Կալցիում պարունակում են պանիրը, կաթնաշոռը, ձուն, ընկույզը, կաղամբը, ճակնդեղը:

Ավելորդ քաշը նույնպես կարող է ողնաշարի հիվանդությունների պատճառ դառնալ, այնպես որ ավելորդ կիլոգրամենրի դեպքում պետք է հատուկ սննդակարգի հետևել: Ամենատարրական խորհուրդը՝ շաքարավազը փոխարինեք մեղրով, սովորական աղը՝ ծովային աղով:

Ողնաշարի համար ամենաօգտակար մթերքների շարքին են դասվում կաղամբն ու ճակնդեղը:

Սպիտակուց են պարունակում՝ միսը, ձուկը, լյարդը, կաթնաշոռը և կաթնամթերքի մյուս տեսակները: Բուսական սպիտակուց են պարունակում ընկույզը, սունկը, սմբուկը, լոբին:

Մագնեզիում են պարունակում՝ ավոկադոն, սպանախը, լոբին:

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *