Տեսանյութ, որը 5 օրում 10.000 000 դիտում ունեցավ` «կյանքն առանց հեռախոսի»

Ամերիկացի դերասանուհի Շարլին դե Գուզմանը, համացանց տեղադրելով իր իսկ նկարահանած կարճամետրաժ ֆիլմը, երբեք չէր մտածի, որ այն նման հաջողություն կունենա` 5 օրում 10.000.000 դիտում:

Տեսանյութը, որը վերնագրված էր «Ես մոռացել եմ հեռախոսս», ցույց է տալիս մեր կյանքի իրական կողմը, մեր դեմքը… Ամբողջ օրը հեռախոսների մեջ «մտած»` մենք չենք էլ նկատում, թե ինչպես է մեր կողքով աննկատ անցնում կյանքը, օրերը, ամիսները, տարիները… Մենք կորցնում ենք մեր դեմքը, մեր արժեքները, ընտանիքը, ընկերներին, մարդկային ջերմությունը:

Ֆիլմի հերոսուհին դիտավորյալ իր հետ հեռախոս չի վերցնում, որ շփվի ընկերների հետ, ընտանիքի հետ, բայց……..բոլորը զբաղված են իրենց հեռախոսներով, ոչ ոք իրական շփման ժամանակ չունի…

Հ.Գ.Արժե մտածել…

Հիշե՛ք, ավելի շատ ժամանակ տրամադրեք նրանց, ում սիրում եք, որովհետև նրանք հավերժ չեն լինելու ձեզ հետ :

Հիշե՛ք, ջերմ խոսքեր ասեք նրան, ով հիացմունքով ձեզ է նայում ներքևից վերև, որովհետև այդ փոքրիկ էակը շուտով կմեծանա և այլևս ձեր կողքին չի լինի:

Հիշե՛ք և ձեր հարազատին ամուր սեղմեք ձեր կրծքին, քանի, որ սերը միակ բանն է, որ կարող եք նրան ձեր սրտից անշահախնդրորեն նվիրել:

Հիշե՛ք և ձեր սիրելիին ասեք «սիրում եմ քեզ», բայց նախևառաջ դա իսկապես զգացեք: Համբույրը և գրկախառնությունը կարող են հարթել ցանկացած անախորժություն, երբ բխում են սրտից:

Հիշե՛ք և բռնեք իրար ձեռք, գնահատեք այն պահերը, երբ միասին եք, որովհետև մի օր այդ մարդը այլևս չի լինի ձեր կողքին:

Ժամանակ գտեք սիրո համար, ժամանակ գտեք շփման համար և ժամանակ գտեք ասելու այն ամենը, ինչը ձեր սրտում է, որովհետև կյանքը ոչ թե չափվում է ներշնչելու և արտաշնչելու րոպեներով, այլ այն այն պահերով, երբ շունչդ է կտրվում….»

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *