Սոֆի Դևոյան կրտսերը ոճային փոփոխություն է արել` հրաժարվելով երկար վարսերից

Սոֆի Դևոյան կրտսերը վերջերս ոճային փոփոխություն է արել և հրաժարվել երկար վարսերից։ Tert.am Life–ի հետ զրույցում 15-ամյա դերասանուհին ասաց, որ սիրում է ոճային փոփոխություններ անել։

 

Սովորաբար աղջիկները դժվարությամբ են հրաժարվում երկար վարսերից։ Սոֆին միանգամից է որոշում կայացրել և չի փոշմանել դրա համար։ Նոր տեսքն իրեն դուր է գալիս. «Առհասարակ, սիրում եմ էքսպերիմենտներ անել թե՛ հագուստիս, թե արտաքինիս հետ կապված։ Հաճախ  եմ փոփոխություններ անում։ Այս ամռանն էլ որոշեցի փոփոխություն անել և հրաժարվել  երկար մազերիցս։ Սիրում եմ փոփոխություններ և նոր կերպարին ադապտանալու խնդիր չեմ ունենում»։

 

Ոճային փոփոխություններ  Սոֆին ավելի վաղ հասակից է անում։ Ժամանակին նա մայրիկին համոզել էր ու որպես տարեդարձի նվեր կարճ ժամանակով նվեր ստացել վարսերի ծայրերը ներկելու թույլտվություն։ Փոփոխություններ անելիս դեռատի աղջիկը խորհուրդներ է հարցնում է մայրիկից ու տատիկից, սակայն նման որոշումները հիմնականում իրենն են լինում. «Չի լինում, որ ես ցանկանամ մազերս կտրել, մայրիկս թույլ չտա։ Իհարկե, լսում եմ նաև իր կարծիքը»։

 

 

Սոֆին նշեց, որ սիրում է իրեն տեսնել տարբեր ոճերում։ Այդպես է անում նաև հագուստ ընտրելիս։ Նրա խոսքով` դպրոց գնալիս իր ոճը շատ չի տարբերվում առօրյայից։ «Սովորաբար, հագնում եմ այն հագուստը, որն ինձ հարմար է օրվա ընթացքում։ Դպրոցում խստություն կա, բայց իմ ոճը դպրոցում և առօրյայում շատ չի տարբերվում։ Հիմնականում, սպորտային ոճով եմ հագնվում»,– նշեց նա։

 

Սոֆին շարունակում է ուսումն Արվեստի դպրոցում, 11–րդ դասարան է։ Զուգահեռ զբաղվում է պարով, տարբեր պարապմունքներ ունի։ Այս փուլում չի նկարահանվում հեռուստանախագծերում, քանի որ զբաղված է իր պարապմունքներով։ «Մի քիչ հունի մեջ ընկնեմ, կարծում եմ, կլինեն նոր առաջարկներ և կշարունակեմ նկարահանվել։ Հիմա զբաղվածությունս շատ է»,– նկատեց պատանի դերասանուհին։

 

Սոֆին նաև որպես հաղորդավարուհի ներկայանալու ցանկություն ունի, սակայն այդ մասին կսկսի մտածել ավելի ուշ։ Կարծում է` հիմա դա կարող է խանգարել իրեն։

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *