Սննդի սոդայի օգտագործման 10 եղանակներ, որոնց մասին քչերը գիտեն

EnterTrain-ը ներկայացնում է սննդի սոդայի օգտագործման 10 օգտակար եղանակներ, որոնց մասին հազիվ թե մտածած լինեիք:

 

 

 

1. Բնական հոտազտիչ

Քրտինքի հոտից ազատվելու համար սոդայաջուր քսեք թևատակերին կամ պարզապես մի պտղունց սոդա: Նման կերպ կարող եք ազատվել նաև ոտքերի հոտից:

2. Այրոցի վերացում

Կես բաժակ ջրին կամ կաթին խառնեք 1 թեյի գդալ սոդա և խմեք: Կարելի է նաև օգտագործել այս խառնուրդը՝ 100 մլ ջուր, ¼ թեյի գդալ սոդա, ¼ թեյի գդալ կիտրոնի հյութ, ½ թեյի գդալ շաքար:

3. Բնական սկրաբ

2 թեյի գդալ սոդան խառնել 1 թեյի գդալ կոկոսի յուղի հետ, 5-7 րոպե մերսել դեմքը և լվանալ գոլ ջրով: Գործողությունը կրկնել շաբաթական 1-2 անգամ:

4. Մազերի աճը խթանելու միջոց

9 ճաշի գդալ ջրին խառնեք 3 ճաշի գդալ սոդա: Խառնուրդով մերսեք մազարմատները, այնուհետև մերսեք ջրի և քացախի խառնուրդով և լվացեք:

5. Ցելյուլիտի դեմ

3 ճաշի գդալ սննդի սոդային խառնել կես կիտրոնի հյութ և պարբերաբար մերսել խնդրահարույց հատվածները:

6. Ազատվեք բերանի տհաճ հոտից և ատամների փառից

2թեյի գդալ սոդան, կիտրոնի հյութը և կես բաժակ ջուրը խառնել, ողողել բերանի խոռոչը:

7. Սալիկների կարերի սնկերը վերացնելու դեմ

Առանձին տարայի մեջ խառնել ջուրը և քացախը հավասար բաժիններով, մեկ ուրիշ տարայի մեջ խառնել 3 բաժին սոդան և 1 բաժին ջրածնի պերօքսիդը: Սկզբում կարերի վրա լցրեք քացախաջուրը, այնուհետև սոդայի խառնուրդը և տրորեք: Օգտագործելուց առաջ անպայման մի աննկատ տեղում փորձեք այդ խառնուրդներից առաջացած ռեակցիան:

8. Զարդեղենը փայլեցնելու համար

3 թեյի գդալ սոդան խառնել 1 թեյի գդալ ջրին և ատամի խոզանակով քսել զարդերին:

9. Ոլոռը և լոբին արագ եփելու համար

Եփելիս կաթսայի մեջ պարզապես մեկ պտղունց սոդա ավելացրեք:

10. Ատամները մաքրելու համար

Ատամի խոզանակի վրա մի փոքր սոդա ցանել և ատամները մաքրել սովորական ռեժիմով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *