Սերժ Թանկյանի սիրո պատմությունը՝ Վանաձորից մինչև Լոս Անջելես

 

Անժելան Վանաձորից է, ու երգչի հետ նրա ծանոթությունը եղել է ամուսնությունից 5-6 տարի առաջ։ Երբ երգիչը հյուրընկալվել էր Վանաձորում, երկրպագուները հանդիպել են երգչի հետ և լուսանկարվել: Անժելան այդ ժամանակ ղեկավարում էր Վանաձորի «System of a down» խմբի ֆան ակումբը ու հանդիպումից հետո երգչի ու անգլերենին անթերի տիրապետող Անժելայի միջև ակտիվ համացանցային ընկերություն է սկսվում, որն էլ վերածվում է սիրո ու ամուսնության: 2014 թվականին զույգը երեխա է ունեցել։

 

Երաժիշտն իր որդուն անվանակոչել է Ռումի։ Սերժ Թանկյանն իր կնոջ` Անժելա Մադաթյանի հետ ֆինանսավորում է «Օրրան» բարեգործական ցերեկային խնամքի կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը: Նշենք, որ գեղեցկուհի Անժելան ամենուր ուղեկցում է հանրահայտ ամուսնուն, ու այս ներդաշնակ և գեղեցիկ զույգը միշտ անթերի է ներկայանում կարմիր գորգին: Անժելայի և Սերժի վերջին համատեղ հայտնվելը կարմիր գորգին եղել է հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային:

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *