Սեպտեմբերի 11-ի ողբերգական ահաբեկչությունը 11 լուսանկարներով

16 տարի է անցել այն օրից, երբ ահաբեկիչների կողմից առևանգված երկու մարդատար ինքնաթիռները բախվեցին Միջազգային առևտրի կենտրոնի երկնաքերերին, որոնք գտնվում էին Նյու Յորքի Մանհեթենի հարավային հատվածում: Երկու, այդ պահին աշխարհում ամենաբարձր երկնաքերերը փլվեցին, զոհվեց մոտ 3 հազար մարդ:

EnterTrain-ը ներկայացնում է 11 լուսանկար, որոնք քիչ են տարածված և տարբեր դիտանկյուններից ներկայացնում են սեպտեմբերի 11-ի հայտնի ողբերգությունը:

1. Անցորդների հայացքները՝ ողբերգության պահին:

2. Բրոդվեյում տեղադրված բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը հասցրել է ֆիքսել այն պահը, երբ երկրորդ ինքնաթիռը դեռ չէր բախվել շինությանը:

3. Մարդիկ դուրս են թռչում երկնաքերի պատուհաններից:

4. Հետիոտները փախչում են փոշու և ծխի հսկա ալիքից:

5. Լուսանկար բնակարանի ներսից. երկու ամբողջովին տարբեր մթնոլորտներ:

6. UPS ընկերության աշխատակիցը առաքում է կատարում առանց կասկածելու իր մեջքի ետևում կատարվողի մասին:

7. Բրուկլինի շինություններից մեկում անց էր կացվում ցուցահանդես, որտեղ այլ նկարներից զատ ցուցադրվում էր հին Մանհեթենի պանորամային պատկերը, որը թարմացվում էր յուրաքանչյուր 4 վայրկյանից հետո:

8. Երկնաքերի մնացորդները թափվում են Բրոդվեյի և Ուոլ Սթրիթի խաչմերուկում գտնվող Երրորդության եկեղեցու վրա:

9. Երկնաքերերի փլուզումը խոշոր պլանով. դրանց բարձրությունը կազմում էր 417 և 526 մ:

10. Կինը խնդրել էր ընկերոջը լուսանկարել իրեն և չգիտեր, թե ինչ է տեղի ունենում այդ պահին կադրի մեջ:

11. Շինության մեջ մխրճված ինքնաթիռը նույն պահին պայթել է:

911 ծառայություն կատարվող զանգերը չէին ընդհատվում և ծանրաբեռնվածությունն այնքան մեծ էր, որ Նյու Յորքի ոստիկանության և հրշեջ ծառայության դեպարտամենտների միջև խզվել էին կապի բոլոր միջոցները: Արդյունքում, նույնիսկ շինության ներսում գտնվող հրշեջները հրաման չէին ստացել էվակուացիայի վերաբերյալ: Շինությունների փլուզման հետևանքով զոհվել է 343 հրշեջ աշխատակից:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *