ՍԱ կարդալուց հետո դուք էլ երբեք դեն չեք նետի թեյի պարկերը

1. Խնդիրներ մաշկի՞ հետ։ Կապտուկները, քերծվածքները, փոքր կարմրած հատվածները, բշտիկներն ու խայթոցները կարելի է ավելի քիչ տեսանելի դարձնել թեյի պարկի օգնությամբ։ Հարկավոր է պարզապես այն պահել սառը ջրի տակ և մաշկին դնել 15 րոպե։ Թեյը բաղադրիչներ է պարունակում, որոնք օգնում են հանգստացնել բորբոքումը և գրգռվածությունը, թեթևացնել կարմրությունն ու այտուցը։
2. Պիգմենտային հետքերը, հերպեսն ու աչքերի տակ մուգ շրջանակները կարելի է վերացնել թեյի պարկով սառը կոմպրես անելու միջոցով։
3. Կոշիկների տհաճ հոտից ազատվելու համար կարող եք դրա մեջ թեյի պարկիկ դնել։ Այն կներծծի ավելորդ խոնավությունն ու տհաճ հոտը։
4. Ինչպե՞ս լվանալ կեղտոտ սպասքը, եթե չեք ցանկանում քիմիական միջոցներ օգտագործել։ Հարկավոր է լվացարանակոնքի մեջ թրջել սպասքը ջրով, թեյի պարկ գցել այնտեղ։ Առավոտյան առանց որևէ խնդրի կկարողանաք լվանալ սպասքը։
5. Թեյի բույրը վախեցնում է փոքր կրծողներին, միջատներին ու սարդերին։ Թեյի պարկերը դրեք այն հատվածներում, որտեղ տեսել եք դրանց, և այդ էակներն այլևս չեն անհանգստացնի։
6. Եթե թեյի պարկը դնեք սառնարանում, այնտեղից մշտապես հաճելի բույր կզգաք։ Այն կկլանի մթերքի հոտը, կպահպանի խոնավության անհրաժեշտ հավասարակշռությունը։

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *