Նրանցից շատերին դպրոցում ծաղրում էին, իսկ հիմա… 10 դպրոցական լուսանկարներ՝ հայտնի մարդկանցից

Մենք հազվադեպ ենք այս մասին մտածում, սակայն բոլորին իրենց տեսքով ապշեցնող հայտնի մարդիկ ոչ միշտ են այդպիսին եղել։ Եվ խոսքը հիմա նույնիսկ պլաստիկ վիրահատությունների ենթարկվածների մասին չէ։ Հայտնիներից շատերը, ում Դուք աննկարագրելի գրավիչ եք համարում, միշտ չեն ունեցել այդ տեսքը. նրանք էլ դեռահաս տարիքում խնդիրներ են ունեցել իրենց արտաքինի հետ։ Եկեք տեսնենք 10 աստղերի դպրոցական լուսանկարները՝ հասկանալու՝ որքան են նրանք փոխվել։

Բիյոնսե

Գեղեցկուհի Բիյոնսեն դպրոցում բոլորիս նման սովորական երեխա է եղել։ Միայն նայեք նրա սանրվածքին։

Էն Հեթուեյ

Համաձայնեք, որ Էնն այստեղ նման է «Արքայադստեր օրագիրը» ֆիլմում իր կերտած կերպարին։

Քրիս Փաթ

Քրիսի դեպքում փոփոխությունն իսկապես ակնհայտ է։

Էմմա Սթոուն

Էմման դպրոցում դժվար օրեր է անցկացրել՝ հաճախ ունենալով տագնապային հարձակումներ։ Լուսանկարում նա ամբողջ ուժերով փորձում է ուրախ ու ընկերասեր թվալ։ Այնուամենայնիվ, ուրախ ենք, որ այժմ նրա հետ ամեն բան կարգին է։

Ջասթին Բիբեր

Իրականում, իր կարիերայի սկզբում Ջասթինը հենց նույն տեսքն ուներ, ինչ դպրոցական այս լուսանկարում։ Հիմա նա ավելի հասուն ու գրավիչ տեսք ունի։

Նատալի Պորտման

Բանն այն է, որ Նատալին ընդհանրապես չի փոխվել։ Միակ տարբերությունն այն է, որ դպրոցական լուսանկարում նա առանց շպարի է։ Ինչպե՞ս կարող է դեմքը չփոխվել այդքան տարի անց։

Ջորջ Քլունի

Այս դպրոցական լուսանկարը տեսնելիս երբեք չէիք մտածի, որ այս տղան մի օր Հոլիվուդի աստղ կդառնա. սանրվածքը, ակնոցը, սվիտերը։ Մինչդեռ հիմա նա Հոլիվուդի ամենագրավիչ տղամարդկանցից է։

Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքսը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես են հասունությունն ու պլաստիկ վիրահատությունները անճոռնի ճուտիկին վերածում յուրաքանչյու տղամարդու, իսկ անկեղծ լինելու համար՝ նաև կնոջ երազանքին։

Ռասսել Բրենդ

Երբեք չէիր մտածի, որ այս թմբլիկը կդառնա բարձրահասակ, նրբակազմ ու գրավիչ, սակայն մի փոքր տարօրինակ բրիտանացի աստղ։ Ռասսելը շատ դժվար մանկություն է ունեցել՝ հիվանդ մայր, թմրանյութեր, բուլիմիա և այլն։

Զոուի Դեշանել

Արդյոք նա գիտե՞ր, որ դառնալու է Հոլիվուդի ամենահայտնի աղջիկներից։ Երևի թե ոչ։

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *