Նախկինում չէի հավատում, որ կա սեր առաջին հայացքից, հիմա վստահ եմ` այն կա. Ահա, թե ով է Վարդան Հովսեփյանի սիրելին. ՖՈՏՈ ^_^

«Սիրում եմ քեզ». այսպես է վերնագրել facebook-յան իր էջում հրապարակած լուսանկարը դերասան Վարդան Հովսեփյանը: Լուսանկարում դերասանն է՝ ժպտերես աղջնակի հետ:

Aysor.am-ը նրանից հետաքրքրվեց, թե դա նշանակո՞ւմ է, որ սիրո բարեխոս Սուրբ Սարգիսն այս տարի տոնին համահունչ է այցելել նրան: Պարզվեց՝ դերասանն այլևս լքել է  ազատ կարգավիճակում գտնվող ցանկալի փեսացուների շարքը: «Առաջին հայացքից» սիրուն չհավատացող երիտասարդն այսօր հավատում է, որ նման սեր գոյություն ունի:

Ի դեպ, Վարդան Հովսեփյանն ու Կարինե Նուրիջանյանն արդեն նշանադրվել են: Նրանց կյանքում ճակատագրական դեր է խաղացել «Կայարան» հեռուստասերիալը, որտեղ Վարդանը մարմնավորում է Վռամին:

«Սերիալի նկարահանումների ժամանակ նա հնչյունային ռեժիսորի մոտ մեկ օրով պրակտիկայի եկավ: Հենց այդտեղ էլ ծանոթացանք, ամեն ինչ շատ արագ ստացվեց: Աստծո ցանկությունն էր… Նախկինում չէի հավատում, որ կա սեր առաջին հայացքից, հիմա վստահ եմ, որ այն կա: Կարինեի մասին շատ բան չեմ ասի, միայն կնշեմ, որ նա հայտնի Նուրիջանյանների տոմից է», – մեզ հետ զրույցում ժպիտով մանրամասնեց նա:

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *