ՄԱՐՏԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերին շատ լարված օր է սպասվում: Կամ ձեզ կյուրընկալվի ձեր սիրելիի մայրիկը, կամ էլ երեխաները ոչ այնքան հաճելի անակնկալ կմատուցեն: Ձեզ միայն խորհուրդ է տրվում ուշադրությունը կենտրոնացնել դրական բաների վրա:

ՑԼԵՐ

Այսօր շատ դժվարությամբ կխոստովանեք ձեր սխալը: Ամեն դեպքում, լավ կլինի, որ դա անեք, քանի որ ամեն ինչ, միեւնույն է, բացահայտ երեւում է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ձեր սիրելիից չեք կարողանում որեւէ բան ստանալ, ուրեմն մի էլ փորձեք: Աշխատեք ապրել առանց տվյալ մարդու կամ երեւույթի: Ընտրությունը միայն դուք կարող եք անել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր երջանիկ կլինեք` գիտակցելով, որ ձեր կյանքում կա մեկը, որը ձեզ ցանկացած պահի ջերմություն է պարգեւում: Պարտադիր չէ, որ նա տվյալ պահին ձեր կողքին լինի: Այն փաստը, որ նա կա, ապում է աշխարհի որեւէ անկյունում, ձեզ արդեն կերջանկացնի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կզգաք, որ ձեր սիրելիի նախասիրություններին վերաբերող որոշ փաստեր մոռացել եք: Կամ փորձեք ինքնուրույն վերհիշել, կամ էլ խնդրեք, որ նա ձեզ օգնի այդ հարցում: Բայց երկրորդ տարբերակը, միգուցե, վիրավորի նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր ընկերասիրությունը կյանքում ձեզ շատ է օգնում: Այն նաեւ ձեզ կօգնի կարգավորել սիրելիի հետ հարաբերությունները: Բայց ամեն ինչ արեք չափի մեջ, որպեեսզի հետագայում ձեր բարությունը չչարաշահեն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր մեջ կարթանանա հումորի զգացումը: Սակայն զգույշ եղեք. ձեր սուր կատակներով, միգուցե, նեղացնեք սիրելիին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք պետք է շատ կարեւոր որոշում կայացնեք: Վճռական լինելու համար մտածեք ձեր սիրելիի եւ ձեր համատեղ ապագայի մասին: Միայն նման մտքերը կօգնեն ճիշտ եզրահանգման գալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, որ ձեր կյանքում շատ դրական փոփոխություններ են սպասվում: Միգուցե, ձեր երեւակայությունը խաբուսիկ է, սակայն դա անտեսել էլ պետք չէ: Ամեն դեպքում, եղեք զգոն եւ միայն ձեր սրտին լսեք;

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ ներկայացնել իր ամենալավ կողմերը: Հնարավոր է` նա որոշ բաներ չափազանցնի, սակայն, ինչ խոսք, ձեզ նրա ջանքերը կտպավորեն: Միշտ էլ լավ է, երբ բացահայտում ես սիրելիի ամենադրական կողմերը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր երջանկությունը շատ փխրուն է: Նույնիսկ, ամենաթույլ քամին կարող է այն փշրել: Հասկացրեք դա ձեր սիրելիին, որպեսզի նա էլ գնահատի այն, ինչ դուք ունեք:

ՁԿՆԵՐ

Այդքան մի լարվեք եւ մի մտահոգվեք: Ձեր նեղված վիճակը փոխանցվում է նաեւ ձեր ամենամտերիմ մարդկանց: Նրանք այդ ամենն ավելի ծանր են տանում: Հետաքրքի է` միտումնավո՞ր եք այդպես անում, թե՞ ոչ:

Աղբյուրը` NEWS.am STYLE

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *