Կնճիռների առաջացումը կանխելու 3 միջոց. պետք կգա 25 տարեկանից մեծ յուրաքանչյուր կնոջ

  • Միմիկական չափազանց ակտիվություն,
  • Արևային ճառագայթում
  • Անառողջ կենսակերպ (ալկոհոլ, ծխախոտ, վնասակար սնունդ, քնի պակաս):

 

Կնճիռների դեմ պայքարում 3 գործոն է կարևոր՝ ճիշտ խնամք, մերսումներ և կանխարգելում:

1. Մաշկի խնամքը ներառում է խոնավեցում և պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Տնային օգտագործման կոսմետիկ միջոցները պետք է ճիշտ ընտրված լինեն, այլապես կարող են վնասել: Լավ կլինի ժամանակ առ ժամանակ կոսմետոլոգի այցելել:

2. Դեմքի մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, վերացնում է այտուցները և լավացնում է մաշկի տուրգորը՝ այն երիտասարդացնելով և առողջացնելով: Այն կարելի է ինքնուրույն կատարել շաբաթական 2-3 անգամ: Դրա համար ավելի լավ է՝ յուղ կամ յուղոտ քսուք օգտագործել: Հարմար է խաղողի կորիզների կամ ձիթապտղի յուղը:

Մեղմորեն մերսեք 10-15 րոպե:

Մաշկն ակնթարթորեն գույնը փոխում է, ավելի առաձգական է դառնում: Եթե մերսումը մշտապես է արվում, միմիկական կնճիռները զգալիորեն նվազում և վերանում են:

Մերսումից հետո երիտասարդացնող դիմակ արեք: Դրա համար վարդի չոր թերթիկներ՝ մոտ 50-60 գ., 1 ճ. գ. հանքային ջուր և 1 ճ. գ. ձիթապտղի յուղ օգտագործեք:

Վարդի թերթերի վրա հանքային ջուր լցնել, յուղ, տաքացնել 10 րոպե՝ չհասցնելով եռման վիճակի: Լավ խառնել, սառեցնել, քսել 15-20 րոպեով:

3. Կնճիռները կանխելու համար պետք է հետևել միմիկային: Սա չի նշանակում, որ պետք չէ ժպտալ, բայց ծամածռություններ անել պետք չէ: Տնից դուրս գալուց առաջ միայն մաշկի առնվազն 30 spf-ֆիլտրով քսուք օգտագործեք: Միջոցը պետք է քսել տնից դուրս գալուց կես ժամ առաջ, թարմացնել 2-3 ժամ անց:

Աշխատեք ազատվել վնասակար սովորություններից, սպորտով զբաղվել և ավելի ճիշտ սնվել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *