Կենդանակերպի նշանների տասը սկզբունքները

Խոյ

1․Ավելի լավ է ինձ հետ չվիճել
2․ Սկզբում կանեմ, հետո կմտածեմ
3․ Որտեղ բոլորը մտածում են, ես գործում եմ
4․ Միշտ երիտասարդ կմնամ
5․ Արա այնպես, ինչպես ես եմ անում, քանի որ ավելի լավ չի ստացվի
6․ Ամենաբարդը՝ մինչև վերջ լսել զրուցակցին
7․ Կամակորությունը արատ չէ
8․ Իրավիճակը վերահսկել  դժվար չէ, ավելի բարդ է վերահսկել սեփական էմոցիաները
9․ Մեկ Խոյ լավ է, երկու Խոյ՝ արդեն շատ է
10․ Առաջինը երբեք չեմ հարձակվի, սակայն մի փորձեք դիպչել ինձ

Ցուլ

1․ Գնումների համար գումար չեմ  խնայի
2․ Ուրիշինն ինձ հարկավոր չէ, սակայն իմն էլ հանգիստ թողեք
3․ Վատ խաղաղությունը խաղաղ վեճից էլ լավ է
4․ Մի անհագստացրու նրան, ով հարմարվել է
5․ Ավելի լավ է գեղեցիկ բազմոցը, քան գեղեցիկ մայրամուտը
6․ Սնունդը լուրջ բան է
7․ Բարի և ուշադիր մարդը շրջապատից կրկնակի հոգատարություն է ստանում
8․ Երբ գնում ես ինչ-որ մեկի հետևից, խնայում ես ուժերդ
9․ Տանել չեմ կարող մեկանգամյա օգտագործման կրակայրիչները
10․ Դեգուստատոր՝ սա է իմ իրական կոչումը

Երկվորյակներ

1․ Այսօր ես այնպիսին չեմ, ինչպիսին երեկ էի
2․ Իրավիճակի տիրակալը տեղեկատվությանն էլ է տիրում
3․ Մեկ միտքը լավ է, երկուսը՝ առավել ևս, հատկապես, եթե երկուսն էլ մի մարդու են պատկանում
4․ Ֆիգարոն այստեղ,  Ֆիգարոն այնտեղ
5․ Գաղափարը, ինչպես նաև այլ ապրանքը, չի կարելի հնացնել
6․ Մեկ հեռուստացույցը և հեռախոսը լավ է, իսկ երեքը՝ ավելի լավ
7․ Ով չի հասցրել, նա ուշացել է
8․ Կյանքում շարժվում եմ, կարծես, առագաստանավը ծովում՝ առանց խորանալու, սակայն արագ
9․ Վեճի ընթացքում ասածներիս համար պատասխան չեմ տալիս
10․ Սիրում եմ քանակը, քանի որ որակի համար ժամանակս չի բավականացնում

Խեցգետին

1․ Իմ տունն իմ ամրոցն է
2․ Հոգ տանել մյուսների մասին՝ սա է իմ առաքելությունը
3․ Լավ կլիներ պահպանել համբերությունն ու մուրաբա պահածոյացնել
4․ Ամեն բանի հասնում է նա, ով սպասել գիտի
5․ Ընկերների հետ տանը հանդիպիր և ոչ թե սրճարանում
6․ Ոչին այդպես չի ջերմացնում հոգիդ, ինչպես լեփլեցուն սառնարանը
7․ Լավ է մի փոքր սպասել, գումար հավաքել  և գնել արժանի իր
8․ Դժվար է ապրել այնտեղ, որտեղ չես կարող թաքնվել
9․ Կրում եմ անցյալս, ինչպես  մի ուսապարկ
10․ Մի՞թե հնարավոր է մաշեցնել վերարկուն 20 տարիների ընթացքում

Առյուծ

1․ Ես կտանեմ ձեզ դեպի լուսավոր ապագա
2․ Ավելի լավ է աջակցել, քան աջակցություն ստանալ
3․ Հաճելի շարժուձևը հաջողության կեսն է
4․ Արևը Առյուծների համար է շողում
5․ Գրասենյակի դռան գեղեցիկ ցուցանակը բարձր աշխատավարձից կարևոր է
6․ Սիրում եմ բարձր աշխատավարձը, սակայն ծախսել ավելի շատ եմ սիրում
7․ Ռոյալը տան մեջ դաշնամուրից էլ լավ է, նույնիսկ եթե այն ոչ ոք չի նվագում
8․ Եթե անել, ապա միայն մեծ գործեր
9․ Չնայած իմ բարյացկամ արտաքինին, հոգու խորքում ես դիկտատոր եմ
10․ Ինչու է անհրաժեշտ արևը, եթե ես ձեր հետ եմ

Կույս

1․ Համբերությունն ու ջանքերը հաջողության գրավականն են
2․ Համեստությունը ոչ միայն օրիորդին է գեղեցկացնում, այլ նաև Կույսին
3․ Ամեն ոք ապրում է իր համար, սակայն ծառայում է ուրիշներին
4․ Կարգուկանոնը  հարկավոր է ամեն տեղ՝ և խոհանոցում, և մտքերում
5․ Ապացուցիր ինձ խիստ տրամաբանական կերպով, որ մենք ստեղծված ենք միմյանց համար
6․ Թեք ամրացված դարակը հունից հանում է ինձ
7․ Մեծ մասշտաբների դեպքում ես մոլորվում եմ
8․ Ես դժվարանում եմ հեռացնել կորիզները մեկ դույլ կեռասից
9․ Յուրաքանչյուր Կույսի մեջ ապրում է առաջին դասի տիկին
10․ Թունավոր սունկը պետք է աչքի ընկնի, իսկ սպիտակ սունկն իրեն այդպես էլ վատ չի զգում

Կշեռք

1․ Առանց զուգընկերոջ զգում ես քեզ ինպես առանց ձեռքերի
2․ Ամենատհաճը վիճելն է
3․ Հաղթիր համաձայնվելով
5․ Կարող եմ ներգրավել ցանկացած մեկի՝ ցանկացած հարցում
6․ Գեղեցկությունը կփրկի աշխարհը
7․ Ամեն  բան պետք է անել ըստ տրամադրության
8․ Ամենաբարդը ընտրություն կատարելն է
9․ Ամեն հարց չէ, որ անհարժեշտ է լուծել մինչև վերջ
10․ Երբեմն ես էլ չգիտեմ, թե ում կողմից եմ

Կարիճ

1․ Ափսոս, որ ոչ ոքի այս պահին չեմ կարող խայթել
2․ Ցանկացած իրադարձություն բազմոցի է նման՝ այն թաքնված զսպանակներ պետք է ունենա
3․ Ժպտալու համար լուրջ պատճառ է պետք
4․ Կարելի է ազատվել ամեն բանից, սակայն ոչ սեփական կրքից
5․ Մարտի դաշտում սիրո երգ եմ երգում
6․ Ոչ բոլորը  կարող են հայացքիս դիմադրել
7․ Իմ կրքերը հազվադեպ են երևում, ինչպես և շնաձուկը հազվադեպ է ջրի երես դուրս գալիս
8․ Աշխարհը կործանվում է առանց ասպետների
9․ Աշխարհի երեսին դեռ գոյություն ունեն օթելլոներ
10․ Ես նման եմ կակտուսի՝ իմ հեքիաթային ծաղիկը բացվում է միայն ընտրյալների համար

Աղեղնավոր

1․ Լավ մարդը պետք է շատ լինի
2․ Ում ես պարտք եմ՝ բոլորին ներում եմ
3․ Լավագույն արձակուրդը շուրջերկրյա ճանապարհորդությունն է
4․ Խնդրի կարևորությունը նրա մասշտաբների մեջ է
5․ Իմ իդեալը Իվան Ցարևիչն է
6․Ինձ վրա հնարավոր չէ բարկանալ
7․ Խղճի խա՞յթ։ Դա Ի՞նչ է
8․ Պարտավորությունը գեղեցկացնում է միայն միջակ մարդկանց
9․ Նախապես անհանգստանալը հիմարություն է. կգործենք ըստ իրավիճակի
10․ Չպարտադրված մարդը պարզապես պարտավոր է պարտադրված լինել

Այծեղջյուր

1․ Ես սպրինտեր չեմ, ես մարաթոնի վազորդ եմ
2․ Կռվի դաշտում նույնիսկ մեկն արդեն զինվոր է
3․ Մի խախտիր օրենքները. ինչ-որ մեկի մոտ դա կստացվի, իսկ քեզ կբռնեն
4․ Ինձ շատ քիչ բան է հարկավոր։ Իմ ունեցվածքն իմ հաջողությունների հայելին է
5․ Կյանքս նման է մի գնացքի, որը գալիս է կայարան ճիշտ ժամանակին
6․ Հաճելի է քննարկել հեռավոր երկրները տանը նստած
7․ Իսկական Այծեղջյուրը լավ կոնյակի է նման
8․ Արժե ամբողջ կյանքում մագլցել դեպի գագաթը, որպեսզի մեկ անգամ թքել այնտեղից
9․ Միայն ես եմ տարիների ընթացքում երիտասարդանում
10․ Ապրում եմ սեփական կյանքս առանց ուշադրություն գրավելու։ Ճանապրհիս մի կանգնեք՝  առանց մարտի չեմ հանձնվի

Ջրհոս

1․ Որքան ձանձրալի է լինել բոլորի նման
2․ Եթե ես քեզ հնարել եմ, դարձիր այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում
3․ Նախապաշարմունքը հիմարների ճակատագիրն է
4․ Ապագան պարզապես պարտավոր է  հիասքանչ լինել
5․ Դժվար է հրեշտակ լինելը, սակայն անհրաժեշտ է
6․ Բարի մտադրությունները բարի գործերից էլ կարևոր են
7․ Նորարար դառնալու համար անհրաժեշտ է մոռանալ ավանդույթների մասին
8․ Սե՞քս։ Կյանքում ավելի կարևոր գործեր կան
9․ Սկզբում ընկերները, իսկ հետո՝ ընտանիքը, եթե, իհարկե, ժամանակը բավականացնի
10․ Չկա ինձանից  բարի, չկա ինձանից առույգ

Ձկներ

1․ Կարեկցելն ավելի կարևոր է, քան օգնելը
2․ Չեմ կարող հրաժարվել ալկոհոլից, ինչպես ձուկը չի կարող հրաժարվել ջրից
3․ Կարգը հնարել են ձանձրալի մարդիկ
4․ Մի թող վաղվա վրա այն, ինչը կարող ես անել երկու օր հետո
5․ Ես շատ բան կարող եմ խոստանալ․․․
6 ․ Աշխատել շտապելով՝ նույնն է, ինչ կուլ տալ՝ առանց ծամելու
7․ Պատրաստ եմ հասկանալ բոլորին, բացի սեփական անձից
8․ Ուռենին փոթորիկի ժամանակ ծնկում է, իսկ կաղինը՝ ընկնում
9․ Բոլորին հայտնի է, որ ես միշտ զբաղված եմ, սակայն քչերը գիտեն, թե ինչով եմ զբաղված
10․ Մի ճնշեք ինձ, այլապես կփախչեմ

Նյութը՝  NEWS.am STYLE

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *