Իսպանացի մարմնավաճառների առօրյան, ովքեր չգիտեին, որ իրենց լուսանկարում են. ՖՈՏՈՇԱՐՔ

Կատալոնացի լուսանկարիչ Չամա Սալվանսը արդեն 8 տարի լուսանկարում է իսպանական գավառների մարմնավաճառներին:

Ոչ նրանց, ովքեր աշխատում են հասարակաց տներում, այլ նրանց, ովքեր իրենց հաճախորդներին սպասում են փողոցում և անպաշտպան են տարբեր տեսակի անախորժություններից:

«Նախապես ես որոշել էի լուսանկարել սպասման մեջ գտնվող կանանց դեմքերն այն ժամանակ, երբ նրանց է մոտենում մեքենան, սակայն շուտով հասկացա, որ առավել հետաքրքիր է լուսանկարչական սարքով ամրագրել այն երկար ժամերը, որոնց ընթացքում նրանք բացարձակապես ոչինչ չեն անում՝ սպասելուց բացի: Ես նախ փորձեցի գումար առաջարկել նրանց նկարելու համար, սակայն մտածեցի, որ այդպես լուսանկարը բնական չի ստացի: Ու դիմեցի խորամանկության, հագա ճանապարհաշինարարի համազգեստ և սկսեցի լուսանկարել ծպտված: Մեղք չէի գործում, որովհետև իմ հարյուրավոր լուսանկարներից և ոչ մեկում դեմքերը պարզորոշ ընդծված չեն»,- իր շարքը մեկնաբանում է լուսանկարիչը:

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *