Իրենց դստեր թաղումից 5 շաբաթ անց մեկ այլ աղջիկ դուրս եկավ կոմայից. հետո տագնապալի զանգ հնչեց…

EnterTrain-ը ներկայացնում է Ուիթնի Ուիլերի պատմությունը, ով 2006 թ. ապրիլին համալսարանի առաջին կուրսում էր սովորում: Նա դասախոսի և մի քանի համակուրսեցիների հետ էքսկուրսիա գնաց: Նրանց միկրոավտոբուսի մեջ տրակտոր մխրճվեց:

Ուիթնին 4 փրկվածներից մեկն էր: Բայց նրա կողքին հայտնաբերեցին ուրիշ աղջկա՝ Լաուրա վան Ռինի դրամապանակը, ով ընդհանուր նշաններով շատ նման էր Ուիթնիին: Ուիթնիին հիվանդանոց տարան Լաուրայի անվան տակ, իսկ նրա հարազատներին հայտնեցին, որ նա զոհվել էր:

Թաղումից առաջ Ուիթնիի հարազատները և նրա ընկերը՝ Մեթը, որոշեցին չտեսնել վթարից այլանդակված նրա մարմինը, որպեսզի դա չմնար հիշողության մեջ: Վթարից 4 օր անց աղջկան թաղեցին…

Այդ ընթացքում Ռինների ամբողջ ընտանիքն աղոթում էր Ուիթնիի հիվանդասենյակի մոտ, ով կոմայի մեջ էր:

Մի քանի շաբաթ անց Ուիթնին ուշքի եկավ, բայց շատ թույլ էր շփվելու համար: Առաջինը Լաուրայի քույրը կասկածեց, որ ինչ-որ բան այն չէ. նա նկատեց, որ աղջկա ատամներն այնպիսին չէին, ինչպիսին նախկինում: Բժիշկներն ատամնաբուժական քարտերն ուսումնասիրելով՝ հասկացան, որ ինչ-որ բան այն չէ: Այդ ժամանակ աղջկան գրիչ տվեցին և հարցրին՝ ինչ է անունը: Նա գրեց «Ուիթնի»…

Լաուրայի ծնողները սարսափած էին՝ հասկանալով, որ իրենց աղջիկը զոհվել էր:

Լաուրայի մարմինն արտաշիրիմեցին և հարազատներին հանձնեցին նորից թաղելու համար:

3 ամիս անց Ուիթնիին դուրս գրեցին հիվանդանոցից, մի քանի շաբաթ անց նա քոլեջ վերադարձավ:

2010 թ. Ուիթնին ամուսնացավ Մեթի հետ: պսակադրությունը տեղի ունեցավ նույն եկեղեցում, որտեղ մի ժամանակ իրեն թաղեցին: Հիմա Ուիթնին եջանիկ է Մեթի հետ: 3 երեխա ունի:

Լաուրայի ընտանիքի հետ Ուիթնին կապը պահում է: Այդ մարդիկ ասում են, որ միշտ ուրախ են տեսնել Ուիթնիին: Լաուրայի և Ուիթնիի ծնողները գիրք գրեցին այս դեպքի մասին՝ «Սխալ նույնականացում», որը բավական տարածվեց:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *