Ինչպես ճիշտ ծեծել կնոջը. Սաուդիան Արաբիայի պետական հեռուստաալիքը տեսանյութ է տարածել

Սաուդիան Արաբիայում պետական հեռուստաալիքը տեսանյութ է հեռարձակել, որում բժիշկը սովորեցնում է տղամարդկանց, թե ինչպես է պետք ճիշտ ծեծել անհնազանդ կանանց: Այս մասին գրում է abna24.com-ը:

Սաուդցի բժիշկ-թերապեւտ Խալիդ Ալ Սաքաբիին խորհուրդ է տալիս միանգամից չհարձակվել կանանց վրա և մշակված քայլերի գնալ՝ նախ հիշեցնել Ալլահի առաջ ամուսնու իրավունքների և կնոջ պարտականությունների մասին:

Երկրորդ քայլն անկողնում մենակ թողնելն է: Դրանից հետո նոր միայն ծեծ, բայց, ըստ բժշկի ցուցումների, պետք չէ կանանց ծեծել գավազանով կամ սուր գործիքով: Փոխարենը տղամարդիկ կարող են, օրինակ, ատամի խոզանակով ծեծել անհասկացող կանանց:

Վերջում բժիշկը հավելում է, որ երբեմն, երբ կինը չափն անցել է, կարելի է նույնիսկ այս քայլերին չհետևել և ծեծել այնպես, ինչպես տղամարդու սիրտն է ուզում:

Իրավապաշտպան կանայք տեսանյութն արդեն գնահատել են որպես գազանություն: Համացանցում նույն բժշկի նույն խորհուրդներով տեսանյութ կա, որը հրապարակվել է 1 տարի առաջ:

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *