Ինչպես մեծացնել կուրծքն առանց վիրահատական միջամտության

Տարիքի հետ կնոջ կուրծքը կորցնում է գրավչությունն ու գեղեցիկ տեսքը, ինչին կարող են նպաստել այնպիսի գործոնները, ինչպիսին են կրծքի մկանների թուլությունը, վաղաժամ ծերացումը, խնամքի բացակայությունը, երեխային կրծքով կերակրելը, հորմոնալ խանգարումներն ու ժառանգական հակվածությունը: Բացի այդ, փոքր կուրծքը կարող է լինել նաև պարզապես կնոջ կազմվածքի առանձնահատկություն:

 

Կանայք հաճախ փնտրում են միջոցներ, որոնք կօգնեն ձեռք բերել գեղեցիկ, ձիգ ու փարթամ կուրծք: Ժամանակակից բժշկությունն այս հարցում կարող է հրաշքներ գործել, սական վիրահատական միջամտությունը ոչ բոլորի գրպանին է հարմար և ոչ բոլորն են պատրաստ նման ծայրահեղական քայլերին:

 

Բարեբախտաբար՝ գոյություն ունեն բնական ու շատ ավելի անվնաս մեթոդներ, որոնք նույնպես կօգնեն զգալիորեն մեծացնել կուրծքը՝ առանց վիրահատական միջամտության: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

 

Ինչպես մեծացնել կուրծքն առանց վիրահատական միջամտության

 

Կոնտրաստային ցնցուղ. նմանատիպ ջրային պրոցեդուրաները բարելավում են արյան շրջանառությունը՝ դարձնելով հյուսվածքներն ավելի ձիգ ու առաձգական:

 

Կարգավորված սննդակարգ. կրծքագեղձը հիմնականում բաղկացած է ճարպային հյուսվածքներից, ուստի դիետաների սիրահարները կարող են մոռանալ մեծ կուրծք ունենալու մասին: Հարկավոր է հիշել, որ կրծքի մեծացմանը նպաստում է կանանց հորմոնը՝ էստրոգենը, իսկ այս հորմոնով հարուստ սննդամթերք է կաթը, կաթնաշոռը, թթվասերը, կաղամբը, հունական ընկույզների, մեղրի և կիտրոնի խառնուրդը, մատուտակի արմատը, կանաչ խնձորները, ձուկն ու ծովամթերքը, հավի միսը և սոյան: Այսպիսով՝ կարելի է նպաստել կրծքի մեծացմանը՝ պարզապես սննդամթերքի այս տեսակներն օգտագործելով:

 

Ակտիվ սեռական կյանք. գիտնականներն ապացուցել են, որ առողջ սեռական կյանքը նպաստում է օրգանիզմում «գեղեցկության հորմոնի» արտադրմանը, որն էլ դրական ազդեցություն է ունենում կանանց գեղեցկության վրա:

 

Բուսերի թուրմերով ու եթերայուղերով կոմպրեսներ. նման կոմպրեսները նույնպես կարող են հիանալի արդյունք ապահովել: Պարզապես հարկավոր է ընտրել ճիշտ բույսեր և ճիշտ եթերայուղեր:

 

Յոդ. յոդը նպաստում է հյուսվածքներում արյան շրջանառոթյան բարելավմանը: Հարկավոր է պարզապես կրծքագեղձին յոդով ցանց նկարել: Այրվածքներից խուսափելու համար հարկավոր է մի գիծը նյուսի կողին նկարել, այլ ոչ թե վրան: Սակայն այս մեթոդը ոչ բոլորին է հարմար և հակացուցված է ուռուցքների, վահանաձև գեղձի հիվանդությունների, կանանց բնորոշ հիվանդությունների, հղիության և կրծքով կերակրելու դեպքում: Եթե յոդի կիրառումից հետո նկատվում է ջերմության բարձրացում, ապա այս պրոցեդուրայից հարկավոր է անմիջապես հրաժարվել:

 

Շոգեբաղնիք. շոգեբաղնիքում շատ օգտակար են մեղրով մերսումները, ինչի շնորհիվ մաշկը սնուցվում է, իսկ հյուսվածքները՝ երիտասարդանում:

 

Հորմոնալ դեղամիջոցներ. ինչպես արդեն նշվել է՝ կրծքի աճը կառավարում է էստրոգեն հորմոնը, ուստի հորմոնալ խանգարումների դեպքում առողջական շատ խնդիրների հետ մեկտեղ կարող է փոխվել նաև կրծքի չափը: Իրավիճակը շտկելու համար գինեկոլոգները հաճախ կանանց հորմոնալ դեղամիջոցներ են նշանակում:

 

Կրծքի մերսում. այս մերսումը բարելավում է արյան շրջանառությունը: Մերսման ընթացքում կարելի է կիրառել տարբեր մեթոդներ (ձգում, շփում, վիբրացիա առաջացնող թույլ հարվածներ), ինչպես նաև էստրոգեն ու վիտամիններ պարունակող քսուքներ կամ եթերայուղեր:

 

Վարժություններ. գոյություն ունեն հատուկ վարժություններ, որոնք կօգնեն մարզել ու ձգել կրծքի մկանները: Սա, թերևս, երկար, սակայն ամենաարդյունավետ միջոցն է: Վարժությունները հարկավոր է կատարել պարբերաբար, իսկ նկատելի արդյունքի կարելի է հասնել 2-3 ամսից:

 

·        Մկրատ. պառկել մեջքի վրա, վերցնել հանտելները և բարձրացնել ձեռքերը վերև: Այնուհետև ձեռքերը դանդաղ իջեցնել մինչը հասնեն ուսերի մակարդակին, կրկին բարձրացնել, խաչել կրծքի առջև, այնուհետև տանել գլխի հետևը: Կրկնել վարժությունը 12-15 անգամ:

 

·        Շարժել պատը. կանգնել պատից կես մետր հեռավորության վրա, ափերով հենվել պատին (կրծքի առջև), արմունկները ծալել՝ լարելով կրծքավանդակի մկանները: Մնալ այս դիրքով 10-15 րոպե, այնուհետև վերադառնալ սկզբնական դիրք:

 

·        Աղոթք. նստել լոտոսի դիրքով, ձեռքերը պահել առջևում՝ ծալելով արմունկները կրծքի մակարդակի վրա: 5 Վայրկյան ափերն ամուր սեղմել միմյանց, այնուհետև թուլացնել վերջույթները: Կրկնել վարժությունն օրական առնվազն 20 անգամ:

 

·        Հրում. հրում վարժությունը նույնպես շատ արդյունավետ է: Հարկավոր է կատարել 8-10 վրաժություն: Ցանկության դեպքում վարժությունը կատարելիս կարելի է հենվել ծնկներին:

 

·        Թափահարել ձեռքերը. ուղիղ նստել, ոտքերն ամուր միացնել, այնուհետև բարձրացնել մի ձեռքը, տանել հնարավորինս ետ և վերադարձնել սկզբնական դիրք: Կատարել նույն վարժությունը նաև մյուս ձեռքով: Կրկնել վարժությունը յուրաքանչյուր ձեռքի համար 4-5 անգամ:

 

Ժողովրդական բաղադրատոմսեր. Գոյություն ունեն շատ արդյունավետ բաղադրատոմսեր, որոնք նույնպես կօգնեն զգալիորեն մեծացնել և ավելի գրավիչ դարձնել կուրծքը:

 

·        Եղինջի, լորենու և օշինդրի թուրմ. հարկավոր է խոտաբույսերի մեկական թեյի գդալին ավելացնել 3 բաժակ եռման ջուր, թրմել, սառեցնել և խմել ամեն օր դատարկ ստամոքսին 1 բաժակ: Կուրսի տևողությունն է 1 ամիս:

 

·        Խնկածաղիկ. այս բույսը պարունակում է ֆիտոէստրոգեն , որը շատ նման է կանան հորմոնին՝ էստրոգենին, ուստի շատ օգտակար է կանանց բնորոշ հիվանդությունների և հորմոնալ խանգարման դեպքում, ինչպես նաև օգնում է մեծացնել կուրծքը: Հարկավոր է 60 գրամ չոր մանացրած խնկածաղկին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 1 ժամ թրմել, այնուհետև քամել և խմել օրական 3 անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ 100 գրամ:

 

·        Կտավատի սերմեր. այս սերմերը կանխարգելում են քաղցկեղը, հետաձգում դաշտանադադարը և մեծացնում կուրծքը: Հարկավոր է 1 ճ.գ. սերմերն ավելացնել կեֆիրին, յոգուրտին կամ կաթնամթերքի որևէ այլ տեսակին և ստացված կոկտեյլը խմել օրական երկու անգամ:

 

·        Գայլուկի կոների թուրմ. գայլուկի կոները նույնպես հարուստ են ֆիտոէստրոգենով, ուստի դրանց թուրմն օգնում է կարգավորել հորմոնալ ֆոնը: Հարկավոր է 20 գրամ կոներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 2 ժամ թրմել, այնուհետև քամել և խմել ամեն օր՝ օրական կես բաժակ:

 

·        Փիփերթի արմատների թուրմ. 2 ճ.գ. փիփերթի մանրացրած արմատներին ավելացնել 3 բաժակ ջուր, 15 րոպե եփել, այնուհետև սառեցնել և քամել: Թուրմը խմել օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ 200 գրամ: Կուրսի տևողությունն է 2 ամիս: Բացի այդ, փիփերթի արմատները կարելի է թրմել նաև կաթի մեջ, ինչպես նաև օգտագործել դրանց թուրմը կրծքագեղձին դրվող թրջոցների տեսքով:

 

Դիմակներ. հիանալի արդյունքի կարելի է հասնել նաև հատուկ դիմակների օգնությամբ:

 

·        Խնձոր ու կաղամբ. հարկավոր է բաղադրիչները մանրացնել, մինչև դառնան խյուս, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր, լավ խառնել, ստացված զանգվածը քսել կրծքին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով և թողնել 30 րոպե:

 

·        Կարտոֆիլ. կարտոֆիլը խաշել, դարձնել խյուս և ավելացնել 50 մլ սերուցք, 50 մլ արևածաղկի յուղ և 1 ճ.գ. մեղր: Լավ խառնել և ստացված դիմակը քսել կրծքագեղձերին:

 

·        Կապույտ կավով դիմակ. այս բուժիչ կավը ձգում է մաշկը, դարձնում ավելի նուրբ ու մաքուր: արզապես հարկավոր է կավին ավելացնել մաքուր եռացրած (ոչ եռման) ջուր, լավ խառնել և քսել մաշկին:

 

Սակայն հարկ է հիշել, որ ֆիտոթերապիաները կարելի է իրականացնել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ բույսերը պարունակում են կենսաբանական ակտիվ նյութեր, որոնցից որոշները կարող են կողմնակի բարդություններ առաջացնել:

 

Ինչպես վիզուալ մեծացնել կուրծքը

 

Բացի նշված մեթոդներից, գոյություն ունեն նաև փոքրիկ գաղտնիքներ, որոնք կօգնեն կանանց վիզուալ մեծացնել կուրծքը:

 

·        Գեղեցիկ կեցվածք. ճիշտ կեցվածքի, ուղիղ մեջքի և գեղեցիկ քայլվածքի դեպքում նույնիսկ փոքր կուրծքն է գրավիչ լինում, ուստի հարկավոր է հետևել կեցվածքին և մարզվել:

 

·        Նեղ իրան. ցանկացած կազմվածքի դեպքում գոտկատեղը պետք է ազդրերից նեղ լինի: Կանանց կազմվածքի լավագույն «բանաձևը» 90-60-90-ն է: Սակայն, եթե չափերն ավելի մեծ են, բայց հարաբերակցությունը պահպանված է, ապա կուրծքը շատ ավելի գրավիչ տեսք կունենա:

 

·        Ճիշտ ընտրված կրծկալ. գոյություն ունեն կրծկալներ, վիզուալ մեծացնում են կուրծքը: Հատուկ բարձիկներով ու ներդիրներով կրծկալներն ավելի մեծ ու գրավիչ կդարձնեն կուրծքը՝ առանց վիրահատական միջամտության կամ երկարատև պրոցեդուրաների: Սակայն հարկ է հիշել, որ կրծկալը պետք է լինի ճիշտ ընտրված և ճիշտ չափի ու ձևի: Բացի այդ, հարկավոր է խուսափել անորակ արտադրանքից և նախապատվությունը տալ մասնագիտացված խանութներից գնված որակյալ կրծկալներին:

 

·        Ճիշտ ընտրված հագուստ. բաց գույների հագուստը, խոշոր դետալներով, նկարներով ու հավելումներով զգեստներն ու վերնաշապիկները կարող են վիզուալ մեծացնել կուրծքը: Բացի այդ, հարկ է հիշել, որ փոքր կրծքի դեպքում V-աձև բացվածքներից, կիպ շապիկներից, ու առհասարակ մուգ գույների հագուստից ցանկալի է հրաժարվել:

 

Նյութի աղբյուրը՝ http://Tert.am Medicine

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *