Ինչո՞ւ են քրտնում «եվրոպատուհանները» և ինչպե՞ս ազատվել այդ տհաճ խնդրից

Նման հարցադրումը ճիշտ չէ, քանի որ պատուհանները չեն կարող քրտնել, քանի որ նրանք կենդանի էակ չեն և նրանց կառուցվածքի մեջ բացակայում է անհրաժեշտ խոնավության աստիճանը: Սակայն շատ հաճախ մենք նկատում ենք պատուհանների վրա այդ անցանկալի խտուցքը: Սկզբից դրանք փոքր կաթիլներ են, որոնք հետագայում հոսքեր են ձևավորում: Երբեմն ջուրը այնքան է շատանում, որ սկսում է լցվել հատակին և այլն:

Այս երևույթի կարևոր պատճառներից է ոչ բավարար օդափոխությունը:

Շատերը ասում են, թե հին փայտյա պատուհանները ավելի լավն էին և նման խնդիրներ չէին առաջացնում:

Սակայն պետք չէ մոռանալ, որ այդ պատուհանները այդքան հերմետիկ չէին, իսկ ժամանակակից պլաստիկ պատուհանները կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «եվրոպատուհանները», գործնականում օդ համարյա բաց չեն թողնում:

Աշնանը և ձմռանը պատուհանը բնակարանի ամենասառը տեղն է, այդ պատճառով էլ նրանց վրա խտուցք է առաջանում և այն ոչ միայն պատուհանների, այլ սենյակի բոլոր օբյեկտների վրա է ընկնում, ինչից առաջանում է խոնավության հոտը:

Լավագույն միջոցը այդ երևույթի դեմ օդափոխությունն է, ինչը օգնում է ազատվել ավելորդ հեղուկից:

Մարդը միայն շնչելու ժամանակ օրական մոտ երկու լիտր հեղուկ է արտահանում:

Օդում հեղուկի նվազեցման և թթվածնի վերականգման համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ 15-20 րոպեով օդափոխել սենյակը, հատկապես գիշերը, կամ չոր, արևոտ եղանակին:

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *