Ինչո՞ւ ապահովության համար ինքնաթիռներում ուղևորներին պարաշյուտներ չեն տալիս. մենք գտել ենք պատասխանը

Շատ մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ ինքնաթիռով որևէ տեղ են մեկնել, հավանաբար իրենք իրենց հարցրել են, թե ինչու բոլոր ուղևորներին պարաշյուտներ չեն տրամադրվում՝ վթարային իրավիճակում փրկվելու համար։

BlogNews-ը վստահ է, որ ցանկացած հարցի պատասխանը պետք է գտնել, հատկապես եթե հարցն այդքան նշանակալից է։

Մարդատար ինքնաթիռներում պարաշյուտների բացակայությունը բացատրվում է մի քանի հանգամանքներով.

  • Մարդատար ինքնաթիռը չափազանց անվտանգ տրանսպորտ է։Համեմատության համար նշենք, որ թռիչքի ընթացքում մահանալու հավանականությունը 1։11.000.000 է, իսկ, օրինակ, ավտովթարի արդյունքում մահանալունը՝ 1։5000-ի։
  • Ինքնաթիռը թռչում է մոտ 10-12կմ բարձրության վրա՝ 800-1000կմ/ժ արագությամբ։Այդպիսի պայմաններում պարաշյուտն անօգուտ է, քանի որ դրսում ջերմաստիճանը -40°C -ից -60°C աստիճան է, մթնոլորտի խտությունը ցածր է, իսկ թթվածինը գրեթե բացակայում է։ Այդպիսի պայմաններում մարդը պարզապես չի կարող կենդանի մնալ։
  • Օդային հոսանքների անհանգիստ գոտիների ցանկացած ազդեցություն ինքնաթիռի վրա կարող է խուճապ առաջացնել առավել անհանգիստ ու նյարդային ուղևորների մոտ։ Դա կարող է դրդել նրանց պարաշյուտով դուրս ցատկել, ինչն անուղղելի հետևանքներ կունենա նրանց և, հնարավոր է, ինքնաթիռի մնացած ուղևորների համար։

  • Ինքնաթիռների վթարների գերակշիռ մեծամասնությունը տեղի են ունենումթռիչքի կամ վայրէջքի ընթացքում։ Այդ իրավիճակում ուղևորը պարզապես չի հասցնի օգտագործել պարաշյուտը, քանի որ այդպիսի փոքր բարձրության վրա այն պարզապես չի բացվի։
  • Վթարի ժամանակ մարդիկ խուճապահար են լինում և այդպիսի իրավիճակում նրանց համար շատ բարդ կլինի ճիշտ հագնել պարաշյուտը, ցատկել դուրս և բացել այն։

  • 100-500 մարդու համար պարաշյուտ տեղափոխելը չափազանց ծախսատար է։ Դրանց քաշի պատճառով ինքնաթիռը կծանրանա ու կսկսի ավելի շատ վառելիք այրել։ Բացի այդ՝ այլևս տեղ չի մնա ուղևորների բեռների համար։

 

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *