Ինչ ճակատագիր կունենա «Առաջնորդները» հեռուստասերիալը Դիանա Գրիգորյանի՝ հիվանդանոցում հայտնվելուց հետո

Ինչպես արդեն տեղեկացրել ենք օրեր առաջ, դերասանուհի և սցենարիստ Դիանա Գրիգորյանը ոտքի կոտրվածքով արդեն մի քանի օր է ՝ հիվանդանոցում է:  Ինչպե՞ս է իրեն զգում «Առաջնորդները» սերիալի գլխավոր դերակատարն ու սցենարիստը, և արդյոք Դիանայի առողջական ներկայիս վիճակը չի՞ անդրադառնա ֆիլմի նկարահանումների ընթացքի վրա. հարցերի պատասխանները պարզելու համար BlogNews.am-ն այսօր հեռախոսազրույց է ունեցել Դիանայի հետ.

«Ինձ հետ տեղի ուենցածը ոչ մի կերպ չի անդրադառնա սերիալի հետ կապված աշխատանքներին: Մենք նորմալ անում ենք նկարահանումները: Քանի որ սյուժեով ես հիվանդանոցում էի, զուգադիպել է, այսինքն՝ ոչ մի խնդիր չկա, ես հիմա հիվանդանոցում եմ ու իմ նկարահանումն էլ հենց այսօր անելու ենք»:

Այն հարցին, թե արդյոք սերիալի նկարահանումները եթերից առաջ են, Դիանան պատասխանեց. «Այո, առաջ ենք, բավականին առաջ ենք, բայց դա էլ խնդիր չէ: Որոշակի փոփոխություններ կլինեն, որովհետև ես երկար ժամանակ չեմ կարողանալու առանց ձեռնափայտի քայլել»: Դիանայի հետ խոսեցինք նաև սցենարային աշխատանքների մասին. «Սցենարը շարունակում է գրվել: Հենց այս պահին էլ կոորդինատորս, դիմացս նստած, աշխատում է»:

Դիանան նաև նշեց, որ շնորհիվ աշխատանքի՝ նա այնքան էլ չի ձանձրանում հիվանդասենյակում. «Առաջին երեք օրերը սարսափելի դժվար էին, բայց ինչ արած, ճակատագրի դեմ անզոր ես, ու մարդն ամեն ինչին սովորում է»:  Իսկ թե ինչպես են Դիանայի երեխաները հաղթահարում մայրիկի հետ բաժանումը, Դիանան նշեց, որ նրանց հետ ամեն ինչ լավ է, սովորականի պես դասի են գնում, դպրոցից հետո այցելում մայրիկին ու վերադառնում տուն:

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *