Ինչ է պատմում ձեր մասին հագուստում ձեր նախընտրած գույնը

Հոգեբանները պնդում են, որ յուրաքանչյուր գույն իր մեջ ինչ-որ իմաստ է կրում: Պատահական չէ նաև մեր գունային նախընտրությունը հագուստի պարագայում: Այն, թե որ գույնն է գերակշռում ձեր զգեստապահարանում ձեր մասին շատ բան կարող է պատմել:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում, թե ինչ է պատմում ձեր մասին հագուստում ձեր նախընտրած գույնը:

Կանաչ

Հագուստում կանաչ գույնը նախընտրող մարդիկ շատ միամիտ են և պարզունակ, կախված են հասարակական կարծիքից: Նրանք բավականին սուր միտք ունեն և արագ են սովորում: Հազվադեպ են ռիսկի դիմում՝ նախընտրելով փորձված ճանապահը: Կանաչը խորհրդաշում է հանգստություն, խաղաղություն և կյանքից բավարարվածություն: Այն օգնում է հանգստանալ և ուժերով է լցնում:

Վարդագույն

Վարդագույնը նախընտրողները երազկոտ են: Նրանք ապրում են սեփական երևակայության աշխարհում, լավատեսորեն են նայում իրերին, հավատում ավելի լավ ապագայի: Նրանք սիրում են հարմարավետություն և ջերմություն: Վարդագույնը խորհրդանշում է զգացմունքայնություն, քնքշություն, հոգատարություն:

Դեղին

Եթե դուք նախընտրում եք դեղինը, ապա դուք ստեղծագործ անհատականություն եք: Դեղինի սիրահարները լավատեսական մոտեցում ունեն կյանքի համդեպ և բավականին ճկուն միտք: Նրանք լավ ընկերներ են, առատաձեռն են և փոքր-ինչ կասկածամիտ: Բավականին պահանջկոտ են, ուշադիր են դետալների հանդեպ: Դեղինը խորհրդանշում է քաջություն, ճկուն միտք և ակտիվ բնույթ:

Մանուշակագույն

Մանուշակագույնը յուրահատուկ մարդկանց գույնն է, որոնք ձգտում են առանձնանալ ամբոխից: Այդ գույնը հիմնականում նախընտրում են նկարիչները, բարձրաշխարհիկ մարդիկ և արվեստի նվիրյալները: Այս գույնը նախընտրողները շատ հակասական բնավորություն են ունենում, այդ իսկ պատճառով էլ նրանք հաճախ են ունենում տրամադրության տատանումներ: Նրանք նաև բավականին փառասեր են: Մանուշակագույնը խորհրդանշում է ազնվականություն, մոգություն, առեղծվածայնություն, փառավորություն, կամքի ուժ:

Կարմիր

Կարմիրը նախանշում է սեր, կիրք, ագրեսիա, վտանգ: Այս գույնը նախընտրում են էներգիայով լի, նպատակասլաց և համառ մարդիկ: Համբերատարությունը նրանց լավագույն կողմը չէ: Այս գույնը հաճախ կարող է ճնշող ազդեցություն ունենալ: Սակայն, եթե դուք ցանկանում եք տպավորություն գործել, ապա կրեք կարմիր:

Կապույտ

Մարդիկ, ովքեր նախընտրում են կապույտը, ձգտում են հասարակության կողմից ընդունված լինել, հասնում են մեծ բարձունքների: Նրանք շփվող են, չեն սիրում միայնակ մնալ: Նրանք, ովքեր ավելի շատ հակված են մուգ երանգների, հավասարակշռված մարդիկ են խորը ներաշխարհով: Նրանք հաճախ շատ պահանջկոտ են լինում իրենց և այլոց հանդեպ: Կապույտը խորհրդանշում է վստահություն, հավասարակշռվածություն, հանգստություն:

Գազարագույն

Սա ակտիվ և կյանքը սիրող ու վայելող մարդկանց գույնն է: Գազարագույնի սիարհարները շփվող են, օրիգինալ, սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Նրանք բավականին լավ ինտուիցիա ունեն և հաճախ իրենց տեղն են գտնում ստեղծագործ աշխատանքների ոլորտում: Այս գույնն օգնում է բարձրացնել տրամադրությունը:

Սև

Սև գույնի իրեր կան յուրաքանչյուրի զգեստապահարանում, քանի որ այն շատ ունիվերսալ է: Սևը նախընտրում են պրագմատիկ, շփվող և ինքնավստահ մարդիկ: Այս գույնը խորհրդանշում է էլեգանտություն, նրբաոճություն, ինչպես նաև տխրություն և ցավ: Լիովին սև կրող մարդիկ կրքոտ սիրեկաններ են, սակայն բավականին բռնկուն են և չեն կարողանում իրենց էմոցիաները վերահսկողության տակ պահել:

Սպիտակ

Սպիտակը խորհրդանշում է անմեղություն, մաքրություն, բարություն: Հագուստում այս գույնը նախընտրում են կոկիկ, խորաթափանց և ինքնաբավ մարդիկ: Այս գույնն ասես մարում է ողջ նեգատիվը, այդ իսկ պատճառով կարևոր բանակցությունների խորհուրդ է տրվում հենց սպիտակ կրել:

Մոխրագույն

Այս գույնը համարվում է էմոցիաներից զուրկ գույն: Սա նեյտրալ գույն է, որը նախընտրում են հավասարակշռված և շրջահայաց մարդիկ, ովքեր ֆինանսական կայունությունը գերադասում են վառ էմոցիաներից: Սա հոգեբանորեն հասուն, կարեկից և ընկերասեր մարդկանց գույնն է:

 

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *