Ի՞նչ է հուշում կնոջ դիմահարդարումը նրա մասին

Յուրաքանչյուր կին շպարվում է եւ այդ կերպ փորձում է ընդգծել իր գեղեցկությունն ու անհատականությունը։ Բայց եթե ուշադրությամբ նայեք կնոջ դիմահարդարմանը, ապա շատ բան կարելի է հասկանալ նրա բնավորության, սովորությունների եւ նախասիրությունների մասին։
Այսպիսով, բնական դիմահարդարումը (կոսմետիկ միջոցների քիչ առկայություն՝ մի քիչ սեւաներկ եւ շրթներկ), հիմնականում նախընտրում են այն կանայք, ովքեր սիրում են լինել այնպիսին, ինչպիսին իրականում են։ Սա պայմանվորված է ինքնավստահության հետ, ինչն էլ մեծ հետաքրքրություն է առաջացնում տղամարդկանց մոտ։

Եթե կինը դիմահարդարման միջոցով ընդգծել է աչքերը, ուրեմն ձեր առաջ կանգնած է ճակատագրական կին։ Նման կանայք շատ յուրահատուկ բնավորություն ունեն եւ նախընտրում են լուռ տոնել իրենց հաղթանակները, ինչպես նաեւ հաղթահարել դժվարությունները։ Նման կանայք ավելի շատ լսում, քան խոսում են։

Շեշտադրվա՞ծ են շուրթերը. սա վկայում է նրա զգացմունքային եւ չափազանց կանացի լինելու մասին։ Նրան բնորոշ է մարդամոտ ու շփվող բնավորությունը, եւ նա պատրաստ է սիրախաղ սկսել միայն գեղեցիկ ու հասուն տղամարդկանց հետ։ Նման կանայք սիրում են ուշադրության կենտրոնում լինել եւ սովորաբար երկրպագուների պակաս չեն զգում։

Խենթ դիմահարդարում նախընտրող կանայք սովորաբար տարբերվում են իրենց ոչ ստանդարտ մտածելակերպով եւ վառ անհատականությամբ։ Նրանք ցանկացած իրավիճակից դուրս են գալիս շատ յուրահատուկ կերպով՝ զարկ տալով իրենց երեւակայությանն ու ստեղծագործ մտքին։
Իսկ այն կանայք, ովքեր նախընտրում են կոսմետիկ շատ միջոցներ օգտագործել, ուրեմն այնքան էլ ինքնավստահ չեն եւ շպարի տակ փորձում են թաքցնել իրենց խոցելի հոգին։ Նրանք տեղի-անտեղի մտահոգվում են, բայց նման կանանց հետ շատ հեշտ է շփվել ու խոսել։

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *