Հյուրանոցում տղամարդը, առանց զուգընկերոջ գիտության, տեսանկարահանել է իրենց սեռական ակտը, ցուցադրել այլ կնոջ

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդն ու կինը մեղավոր են ճանաչվել պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Դատարանի վճռով՝ տղամարդը դատապարտվել է 300 հազար, իսկ կինը՝ 200 հազար դրամ տուգանքի:

Իր վճռում դատարանը նշել է, որ դատաքննությամբ պարզել է, որ տղամարդը իր ծանոթ կնոջ հետ գնացել է հյուրանոցային համալիր, որի սենյակներից մեկում, միմյանց համաձայնությամբ, սեռական հարաբերություն են ունեցել: Սեռական հարաբերության ժամանակ իրեն պատկանող լուսանկարչական ապարատով, առանց զուգընկերոջ գիտության, տեսանկարահանել է իրենց սեռական ակտը, որը հանդիսացել է պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութ, որից հետո այն զետեղել իր համակարգչում և ցուցադրել է մեկ այլ կնոջ և պոռնոգրաֆիկ բնույթի երկու լուսանկարներ իրացրել վերջինիս: Այդ կինն էլ տարածել է նկարների բովանդակությունը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով՝ պոռնկագրական նյութեր տարածելը:

Առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար և հրաժարվել է ցուցմունք տալ:
Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար և հրաժարվել է ցուցմունք տալ:

Նախաքննության ընթացքում տղամարդը ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողի հետ ծանոթացել է մյուս մեղադրյալի միջոցով, ում հետ սկսել է մտերմանալ: Որոշ ժամանակ անց հանդիպել է նրան, զրույցի ժամանակ որոշել են գնալ միմյանց հետ ժամանակ անցկացնելու համար: Իր ավտոմեքենայով գնացել են հյուրանոցային համալիրներից մեկը, որտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել միմյանց հետ: Ինքն գաղտնի իրեն պատկանող լուսանկարչական ապարատով տեսանկարահանել է իրենց սեռական ակտը և այն զետեղել իր համակարգչում և տարածելով ցուցադրել է մյուս մեղադրյալին և պոռնոգրաֆիկ բնույթի երկու լուսանկարներ իրացրել նրան:

Կին ամբաստանյալը նախաքննության ընթացքում, ըստ դատարանի վճռի, ցուցմունք է տվել այն մասին, որ իր ընկերուհի տուժողը ծանոթացրել է իր ծանոթի՝ գործով մյուս ամբաստնյալի հետ: Ամբաստանյալի մի օր զանգահարել է իրեն և ասել, որ ինչ-որ բան ունի ցույց տալու: Իր ավտոմեքենայի մեջ ամբաստանյալը համակարգչի միջոցով իրեն ցույց է տվել իր և տուժողի սեռական ակտը, որից հետո տվել է երկու լուսանկարներ, որոնք վկայել են սեռական ակտի մասին: Ինքն այդ լուսանկարները վերցրել է և պահել իր մոտ: Հետագայում ցույց է տվել այդ լուսանկարները իր հորեղբորը:

Տուժող կինը ցուցմունք է տվել այն մասին, որ իր ընկերուհին՝ ամբաստանյալը, իրեն ծանոթացրել է ամբաստանյալ տղամարդու հետ: Նրա հետ սկսել է ընկերություն անել: Որոշ ժամանակ անց հանդիպել են, զրույցի ընթացքում որոշել են գնալ ժամանակ անցկացնելու: Գնացել են հյուրանոցային համալիր, որտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել միմյանց հետ: Ինքը չի նկատել, որ ամբաստանյալը տեսանկարահանել է իրենց սեռական ակտը: Ապա տեղեկացել է, որ գործով մյուս ամբաստանյալի մոտ առկա են իրենց սեռական ակտի վերաբերյալ լուսանկարներ: Այդ լուսանկարներն է ամբաստանյալը ցույց տվել այլ անձի։

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *