Հոգնածությունը և ցավի զգացողությունը վերացնելու համար սեղմեք մարմնի այս կետերը

EnterTrain-ը առաջարկում է ծանոթանալ հոգնածությունը և ցավի զգացողությունը վերացնող կետերի վրա ազդելու եղանակներին:

 

 

 

Քրոնիկ հոգնածություն

Այս երևույթը բավականին բարդ խանգարում է: Այն լավագույնս բնութագրվում է նրանով, որ չի բուժվում հանգստանալով: Քրոնիկ հոգնածությունը որևէ հստակ պատճառ չունի, թեև համարվում է, որ պայմանավորված է հորմոնալ անհավասարակշռությամբ, վիրուսային վարակներով և իմունային համակարգի հետ կապված խնդիրներով:

Քրոնիկ հոգնածության համախտանիշները

Անբացատրելի մկանային ցավեր
Հոդացավեր
Հոգնածության զգացում
Անսովոր գլխացավեր
Քնի խանգարումներ
Կոկորդի ցավեր
Վզի կամ թևատակերի լիմֆատիկ հանգույցների մեծացում
Անբացատրելի ընկճվածություն

Քրոնիկ հոգնածության կետային բուժում

Մարմնի էներգետիկ ուղիները էներգիան ընդունում և տարածում են ողջ մարմնով՝ հասցնելով այն յուրաքանչյուր կետի: Այդ ուղիները հիմնված են էներգետիկ տարածված ցանցի վրա, և դրանց կետային մերսումները օգնում են բուժելու քրոնիկ հոգնածությունը:

Հին չինական բժշկության համաձայն՝ ականջի հետևում գտնվող էներգետիկ ուղիները, որոնք հայտնի են «եռակի տաքացուցիչ» անվանումով, կապված են ընկճախտի և քրոնիկ հոգնածության հետ: Այդ էներգիան ոչ մի օրգանի հետ կապված չէ, այն տարածվում է բոլոր օրգանների վրա և կարգավորում հորմոնալ ֆոնը:

«Եռակի տաքացուցիչ» է կոչվում, որովհետև կապ է ապահովում մարմնի, բանականության և ոգու միջև: Գերէներգետիկ եռակի տաքացուցիչը «հարձակվում է» մարմնի վրա և հանգեցնում քրոնիկ հոգնածության:

Հոգնածությունը վերացնելու տեխնիկա № 1

Ձախ ձեռքի մատները դրեք ձախ ծնկի տակ, իսկ աջ ձեռքի մատները դնել ձախ արմունկից վերև. դուք կզգաք երկու հատվածների զարկերակները: Եթե չեք զգում զարկերակները, սպասեք մի քանի րոպե: Որոշ ժամանակ այդ կետերը սեղմած պահելով՝ դուք կկարգավորեք երկու ազդակները: Նույնը կրկնեք աջ կողմի համար և սեղմեք այնքան, մինչև ազդակները համաչափ խփեն:

Հոգնածությունը վերացնելու տեխնիկա № 2

Ձախ ձեռքի մատներով սեղմեք ձախ ոտքի ճկույթ մատի մոտ, աջ ձեռքի մատներով սեղմեք ճկույթի և մատնեմատի արանքը: Պահեք այնքան, մինչև խփոցները համաչափ դառնան: Նույնը կրկնեք աջ կողմի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *