Հնգյակից չորրորդ երեխան մահացել է

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգակից ողջ մնացած երկու աղջիկներից մեկը՝ Աննան, մահացել է հուլիսի 26-ին։

Տեղեկությունը PanARMENIAN.Net հետ զրույցում հաստատեց Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը։

Երեխան աղիների անանցելիության հետ կապված խնդիրներ ուներ։ Վիրահատությունից մի քանի օր անց նա մահացել է։

Հնգյակից ողջ մնացած մյուս աղջիկը՝ Ռոզին հուլիսի 10-ին դուրս էր գրվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից:

 

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *