Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութի» դեմ խաղին ժամանել է քրոջ հետ (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութի» դեմ խաղին ժամանել է քրոջ հետ (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղին հետեւել է «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի տրիբունայից:

Խաղից առաջ Հայաստանի հավաքականի ավագին ստադիոն մտնելիս նկատել են նրա քրոջ՝ Մոնիկայի հետ: Հետաքրքիր է, որ Daily Mail հեղինակավոր պարբերականը նշել է, որ Մխիթարյանը խաղին ժամանել է ընկերուհու հետ՝ տեղադրելով Մխիթարյանի ու քրոջ լուսանկարը:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում եւ դեռ լիովին չի վերականգնվել: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ պատմել էր, որ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ ակնկալում է Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը տեղի կունենա մարտի 13-ին: Հայ կիսապաշտպանը բաց է թողնելու նաեւ մարտի 9-ին Ռուսաստանում կայանալիք «Ռոստով» – «Մանչեսթեր Յունայթեդ» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմութ» խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Հյուրերը երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցկացրել էին 10 ֆուտբոլիստներով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 73-րդ րոպեին վրիպել էր 11 մետրանոցից:

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *