Գիշերը կարծես խաղաղ էր անցել..

Գիշերը կարծես խաղաղ էր անցել,
Արևաձգին լսվեց` կրակոց
Լայն հորիզոնը թևերն էր բացել…
Զինվորը կրծքում զգա՛ց մի ծակոց.

Ասես ամեն ի՛նչ մի պահ կանգ առավ
Դողաց ամեն ինչ աշխարհը խամրեց.
Հեռու սարերից մոր ձայնը առավ,
Անուշ մոր ձայնը իրեն` տուն կանչեց:

Այրունը շիթ-շիթ թափվում էր կրծքից
Դեռ ջահել սրտում այնքա՜ն հույզեր կա՜ն
Կարոտ աչքերում մի խորը կսկիծ
Էլ չի տեսնելու՛ սիրած աղջկան:

Սիրտը կարոտից դողաց հերոսի`
Հիշեց խոստումը տված աղջկան
«Իմ բարի` իմ լավ` դու ինձ սպասի
Իմ խելոք համառ ես մի օր կգա՛մ»…

Արևը հեռվում մարում էր արդեն
Սառներ ամեն բան սառել էր այնքան
Խորը փոսի մեջ վիրավոր սրտեն
Մեռնու՛մ էր հերո՛ս զարկված տղան…

Աղբյուր

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *