Ընտրեք նկարը, որը ձեզ համար հաճելի չէ, և իմացեք՝ ինչ հրեշներ են ապրում ձեր ենթագիտակցության մեջ

 

 

 

№1. Աշխարհում ամենաշատը միայնությունից եք վախենում: Այնքան եք սովորել խոսել ձեր անկախության և ինքնուրույնության մասին, որ գրեթե հավատացել եք ձեր հորինած լեգենդին, որ դուք պինդ ընկույզ եք, միայնակ գայլ: Իրականում ձեզ շատ է պետք մարդկային պարզ ուշադրություն: Ջերմ շփում եք ուզում, ձեր տաղանդների ընդունում, ուզում եք ձեր տեղը գտնել հասարակության մեջ:

№2. Հաջողակ մարդ եք, ում կյանքում միշտ ամեն ինչ ըստ ծրագրի է ընթանում, բայց հոգու խորքում սարսափելի վախենում եք սխալվել: Վախենում եք նաև, որ մեկ ուրիշը կսխալվի, ուստի աշխատում եք ամեն ինչում վերահսկել բոլորին: Ձեզ թույլ տվեք մի քիչ թուլանալ: Յուրաքանչյուրը կարող է սխալվել, դրանում սարսափելի կամ նվաստացուցիչ ոչինչ չկա: Սովորեք կյանքին որոշակի հումորով վերաբերվել:

№3. Համարում եք, որ նախկինում ավելի լավ էր: Բավական պահպանողական և ավանդական համոզմունքներ ունեք: Ձեզ վախեցնում է ամեն նոր բան: Նախընտրում եք կայունություն և հոգեկան հանգստություն, քան ռիսկ:

№4. Հստակ համոզված եք, որ ձեր կյանքի նպատակը մարդկանց կրթություն և իմաստություն բերելն է: Իսկապես սուր միտք ունեք, յուրաքանչյուր հարցի շուրջ՝ սեփական կարծիք: Աշխատում եք թաքցնել ձեր ամբարտավանությունը և սրտաբաց լինել, բայց իրականում եսասեր եք:

№5. Ձեր կյանքի գլխավոր արժեքն ընտանիքն է: Այն ձեր ֆոբիաների և ապրումների առարկան է: Շատ եք մտահոգվում, որ որևէ բան կարող է տեղի ունենալ ձեր մտերիմների հետ: Հնարավոր է՝ մեկ անգամ արդեն կորցրել եք հարազատ մարդու, հնարավոր է՝ ձեզ եք մեղադրում ձեր հարազատների հետ կապված որևէ բանի համար: Աշխատեք ազատվել ձեր ֆոբիաներից. մեր մտքերով ինքներես ենք մեր ապագան ստեղծում: Կյանքը պահ է: Վայելեք այն, շրջապատողներին սեր և ուրախություն նվիրեք, ավելի քիչ անհանգստացեք, թե ինչ կլինի վաղը:

№6. Որքան էլ փորձեք ուժեղ և անխոցելի մարդու դիմակ հագնել, հոգու խորքում շատ բարի և խոցելի եք: Արդարության սուր զգացում ունեք, ուստի շրջապատող իրականությունը խոցում է ձեզ: Հաճախ եք զայրանում, չարանում և տխրում բաների պատճառով, որոնք չեք կարող փոխել: Սովորեք ազատ թողնել իրավիճակները, որոնց վրա չեք կարող ազդել:

№7. Անվստահ եք: Կյանքում ձեզ հետապնդում է խաբված, հիմարեցված լինելու վախը, ուստի պաշպանողական տակտիկա եք ընտրել և աշխատում եք մարդկանց հեռու պահել: Թեկուզ ձեզ շատ ծանոթներ են շրջապատում, իսկապես գրեթե ոչ ոքի չեք վստահում: Ձեզ հետ մտերմանալու համար մարդը պետք է շատ աշխատի: Հիասթափվելուց ավելի շատ դուք վախենում եք հիասթափեցնելուց: Որտեղից են ձեր մեջ այդ բարդույթները և վախերը՝ միայն դուք գիտեք:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *