Ձեր հարսանյաց ծաղկեփունջը՝ ըստ կենդանակերպի նշանի /լուսանկարներ/

Հարսնացուների ծաղկեփնջերը միշտ էլ համարվել են հարսանեկան արարողության ամենակարևոր առանցքային կետը: Յուրաքանչյուր կենդանակերպի նշան ունի իրեն բնորոշ հատկանիշներ:

Wedding.am-ը ներկայացնում է հետաքրքիր մանրամասներ այն մասին, թե ինչպես կարող են ընտրել իրենց ծաղկեփնջերը կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված հարսնացուները:

Խոյ

Խոյը կենդանակերպի առաջին և ամենաէներգետիկ ու համարձակ նշանն է: Կենդանակերպի այս նշանի տակ ծնված  աղջիկներին համապատասխանում են նարնջագույն և կարմիր գույների համադրությամբ «կրակոտ» ծաղկեփնջերը, ինչպիսիք են՝ վարդերը, կակաչները և գերբերաներ ը: Պետք է խուսափել աստղածաղիկներից, քրիզանթեմներից և խոլորձներից:

1

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված  հանգիստ և նորաձև աղջիկների համար նախընտրելի են նուրբ գույներով և բուրմունքներով ծաղկեփնջերը: Օրինակ՝  սպիտակ մեխակներ , կալաներ և թրաշուշաններ: Խորհուրդ չի տրվում ընտրել կակաչներ կամ հորտենզիա:

2

Երկվորյակ

Երկվորյակները կենդանակերպի ամենաուրախ և դրական նշաններ են: Նրանց հարսանեկան ծաղկեփնջերը պետք է համադրված լինեն վառ գույներով:  Միակ նախազգուշացումը՝  ծաղկեփնջի մեջ դեղին վարդերի «արգելքն է»:

3

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված  երազող և խորհրդավոր ապագա հարսնացուներին համապատասխան են յուրօրինակ և հետաքրքիր լուծումներով ծաղկեփնջերը: Նախընտրելի ծաղիկներն են ջրաշուշանները: Խորհուրդ չի տրվում մեխակներից և քաջվարդերից կազմված ծաղկեփնջերը:

4

Առյուծ

Արքայական և  իշխանատենչ կենդանակերպի այս նշանին համապատասխանում են շքեղ ծաղկեփնջերը, որոնք կհուշեն  հասարակության մեջ նրանց բարձր դիրքի մասին: Այդ ծաղկեփնջերը կարող են լինել բարդ, շքեղ և յուրօրինակ լուծումներով, որոնք համադրված կլինեն թանկարժեք և  ճոխ ծաղիկներով.  օրինակ՝  մի փունջ շքեղ վարդեր, առանց այլ «ծաղկային դետալների»:

5

Կույս

Կենդանակերպի բնույթով պահպանողական և հանգիստ այս նշանները սիրում են տեսնել զսպվածություն, շքեղություն, կոնկրետություն և յուրօրինակություն ամեն ինչում: Արևածաղիկներով, խատուտիկներով կամ արևադարձային ծաղկեփնջերն ամենևին էլ նրանց ոճը չեն: Այս հարսնացուներին  առավել համապատասխան են վարդերից, կալաներից, շուշաններից կազմված փնջերը, որոնք կարող են զարդարված լինել, ինչու ոչ, աստղածաղիկներով և միմոզաներով:

6

Կշեռք

Կենդանակերպի ամենաէլեգանտ և նորաձև այս նշանի հմար նախընտրելի է խոլորձներով ծաղկեփունջը, որը համադրված կլինի վարդերով: Կարմիրն ու նարնջագույնը չեն ներդաշնակվում կշեռքների էության հետ, ինչպես նաև վայրի կամ դաշտային ծաղիկները:

7

Կարիճ

Այս զգայական և կենսունակ բնավորություն ունեցող կենդանակերպի նշանները հեշտությամբ են  հասնում իրենց նպատակին: Կենդանակերպի այս նշանի տակ ծնված ապագա հարսնացուներին համապատասխան են  ավելի վառ՝ «դրամատիկական և թատերական» գույները, իսկ անմոռուկները, հորտենզիաներն ու գեորգենաներն այնքան էլ լավ ընտրություն չեն նրանց համար:

8

Աղեղնավոր

Աղեղնավոր հարսնացուն պետք է արտացոլի իր ուրախ և դրական բնավորությունը: Ուշադրություն պետք է դարձնել դինամիկ գույներով ծաղկեփնջերի վրա, որոնց  ծաղիկներն ուղղված են դեպի վեր: Գերազանց ընտրություն կարող է համարվել ֆրեսիաների, քրքմածաղիկների, կակաչների և նարցիսների փունջը:

9

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանի կարգախոսն է  հուսալիությունը և դասականությունը: Սա այն դեպքն է, երբ պետք է ընտրել ավանդական սպիտակ վարդերի կամ կալաների փունջ. հնարավոր համադրություն կարող է լինել նաև քրիզանթեմների փունջը:

10

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *