Բոլորը մեղադրում էին տղաների ծնողներին՝ տեսնելով, որ նրանք սմարթֆոններով են խաղում․․․ ահա, թե ինչով էին իրականում զբաղվում տղաները

Վերջին ժամանակերում ծնողները հաճախ են բողոքում, որ հնարավոր չէ երեխաներին ստիպել զբոսանքի գնալ, որովհետև նրանք գրեթե միշտ խաղեր են խաղում սմարթֆոններով կամ համակարգչով: EnterTrain-ը ներկայացնում է մի լուսանկար, որ կարող է հակառակն ապացուցել:

Այս լուսանկարում ամերիկյան Little League World Series մրցույթի մասնակից երկու անհայտ բեյսբոլիստներ են: Նրանցից մեկը Հարավային Դակոտայից է, մյուսը Դոմինիկյան Հանրապետությունից:

Խաղերի միջակայքում մասնակիցները հանգստանում են և փորձում ընկերներ ձեռք բերել մոլորակի մյուս ծայրից: Լուսանկարից երևում է, որ երկու տղաներն էլ պարզապես սևեռված են իրենց հեռախոսների էկրանների վրա:

Իրականում նրանք օգտվում են թարգմանական ծառայությունից՝ միմյանց հետ շփվելու համար:

Այս դեպքը ապացուցում է, որ տեխնոլոգիաները կարող են օգուտ տալ, և այսօր այն մարդկանց միավորելու ամենալավ միջոցն է:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *