Այս տղաները կարողացան փախչել առևանգողներից՝ հիշելով իրենց մոր խորհուրդը

 

Դուք հավանաբար հաճախ եք լսել ծնողների հանրահայտ խրատը. «Զրույցի մի բռնվիր անծանոթի հետ»: Իսկ ինչպե՞ս վարվել, եթե երեխան վտանգի մեջ է և անծանոթի օգնության կարիքն ունի, օրինակ՝ ոստիկանի: Ժամանակակից ծնողները իրենց երեխաներին պարզ խորհուրդ են տալիս, որը կփրկի նրանց առևանգողներից: EnterTrain-ը ներկայացնում է մի դեպք տղաների կյանքից, որոնց փրկեց իրենց մոր խորհուրդը:

Ջոդի Նորթոնը չորս երեխաների մայր է. նա վերջերս իր բլոգում պատմել էր այն մասին, թե ինչպես է իր խորհուրդը փրկել իր երկու որդիներին: Ահա թե ինչ է պատմում Նորթոնը:

Երեք օր առաջ, երբ ես լոգանք էի ընդունում, որովայնի ներքևի շրջանում սուր ցավ զգացի: Ես հազիվ կարողացա հագնվել և իմ չորս երեխաների հետ մեկնել շտապօգնության տեղական բաժանմունք:

Ես իմ երկու ավագ որդիներին՝ 10-ամյա Սի-Ջեյին և 8-ամյա Թի-Դոնգին, պահեցի դրսում, պատվիրեցի նստել նստարանին և սպասել իմ հարևանին, ով բարեհոգաբար համաձայնել էր գալ և երեխաներին դպրոց տանել:

Երբ իմ որդիները ժամը 15:30-ին վերադարձան տուն, ես տեղեկացա, որ նրանք շատ ուշ են հասել դպրոց: Հարևանս ուշացել էր 40 րոպե, և որդիներս պատմեցին, թե ինչ է կատարվել նրանց հետ այդ ընթացքում, ինչը սարսափեցրեց և միևնույն ժամանակ ստիպեց ինձ հպարտանալ նրանցով:

Քանի դեռ նրանք նստած էին նստարանին, նրանց է մոտեցել մի աղջիկ երկու պանկի ուղեկցությամբ: Աղջիկը խնդրել է նրանց գնալ զուգարան, որտեղ իր ընկերը թաքնվել է բժիշկներից, համոզել, որ նա դուրս գա այնտեղից և համաձայնի բուժվել:

Նույնիսկ այն բանից հետո, երբ որդիներիցս մեկը մերժել է, նրանք հանգիստ չեն թողել նրանց:

Միայն երեք անգամ մերժվելուց հետո նրանք հանգիստ են թողել տղաներին: Երբ հարևանս տեղ է հասել, տղաներս նկատել են, որ զուգարանից դուրս է եկել նրանց չորրորդ ընկերը և նրանց հետ նստել ավտոմեքենա:

Որդիս ասաց, որ այդ ժամանակ հիշել է իմ խորհուրդը: « Մայրիկ, ես հասկացա, որ նրանք վատ մարդիկ են, որովհետև նրանք մեզանից օգնություն խնդրեցին. դու ասել ես, որ մեծերը փոքրերից օգնություն չեն խնդրում»:

«Զգուշացված ես, ուրեմն զինված ես» արտահայտությունը անկասկած վերաբերում է նաև մեր երեխաներին: Մենք միշտ չէ, որ կարող ենք նրանց կողքին լինել և պաշտպանել նրանց, սակայն մենք կարող ենք նրանց սովորեցնել, թե ինչպես պահեն իրենց նման իրավիճակներում:

Հետագայում Ջոդին այդ միջադեպի մասին տեղյակ պահեց ոստիկանությանը. նրանք տեսասարքերի նկարահանումների հիման վրա դատական գործ հարուցեցին:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *