Այս հարսանիքը ողջ աշխարհն է քննարկում. միայն տեսեք, թե ում հետ է ամուսնացել Մալայզիայի արքայադուստրը․․․

Անցյալ շաբաթ Մալայզիայի սուլթանի միակ դուստրը՝ Թունկու Թուն Ամինան, ամուսնացավ հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, այժմ Սինգապուրի ֆուտբոլային աումբի մարքետինգային մենեջեր Դենիս Մուհամադ Աբդուլահի հետ:

Մալայզիայի սուլթանի միակ դուստեր ըանտրյալը իրենից 3 տարով փոքր է: Նրանց ամուսնության կապակցությամբ կազմակերպվել է ժամանակակից ճոխություններն ու հին ավանդույթները համադրող խնջույք:

Հայտնի է, որ 31-ամյա արքայադուստրն ու նրա 28-ամյա ընտրյալը հանդիպել են սրճարանում: Երիտասարդների կապը տևել է 3 տարի, ինչից հետո հոլանդացին կրոնափոխ է եղել, փոխել է քրիստոնեական անունը (Դենիս Վերբաաս) ու այլազգի գեղեցկուհու հետ ամուսնանալու իրավունք ստացել:

Թունկուի ազդեցիկ ծնողները չփորձեցին խոչընդոտել իրենց աղջկան ընտրությունը: Նրանք նույնիսկ ցանկացան, որ հարսանիքը ցուցադրվի ուղիղ եթերով:

Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել թագավորական ընտանիքի նստավայրում, որտեղ հավաքվել են ընտանիքի անդամները, ընկերները՝ մոտ 1200 մարդ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *