Այն, թե ինչպես եք իրար ձեռք բռնում, կպատմի ձեր հարաբերությունների ապագայի մասին

Ուսումնասիրությունների համաձայն՝ այն, թե ինչպես են սիրահարներն իրար ձեռք բռնում, շատ բան կարող է պատմել նրանց հարաբերությունների մասին: Ներկայացնում է EnterTrain-ը:

 

Մատների թույլ հյուսում

Այս ձևը ցույց է տալիս, որ ձեր հարաբերությունները հուզականորեն կայուն են և դուք լիովին վստահում եք զուգընկերոջը: Այդպես շրջապատողներին ցույց եք տալիս, որ հարաբերությունների մեջ եք՝ միաժամանակ անձնական տարածք թողնելով՝ հարգում եք միմյանց զգացմունքները և անհատականությունը:

Ափը ափի մեջ

Ում ափը դեպի ներքև է ուղղված, առաջատար է հարաբերություններում և ուզում է պատասխանատվություն կրել:

Հյուսված մատներ

Ձեզ ավելի խորը զգացմունքներ են կապում, քան պարզապես ֆիզիկական հակումը: Աշխատում եք ազնիվ լինել իրար հետ: Ձեր հարաբերությունները կառուցված են վստահության և փոխադարձ հոգատարության վրա:

Մի մատը բռնած

Ձեր հարաբերությունները սիրախաղի և խաղարկային փուլում են: Նոր եք ուսումնասիրում իրար և տրամադրված եք ռոմանտիկ հարաբերությունների առանց լուրջ պարտավորությունների:

Պատահական հպումներ

Եթե կողք կողքի քալում եք, ձեր ձեռքերը մերթընդմերթ հպվում են իրար, բայց իրար ձեռք չեք բռնում, ձեզնից մեկն առանց խոսքի նշան է անում, որ հավանում է կողքինին:

Մատները բռնած

Նա, ով բռնում է մատները, հարգանք և նվիրվածություն է ցուցաբերում, ցույց է տալիս պաշտպանելու իր պատրաստակամությունը: Նա, ում ձեռքը բռնում են, լիակատար վստահություն է դրսևորում:

Դաստակից բռնած

Խոսում է ֆիզիկական տարվածության, կրքի, միասին լինելու փոխադարձ պահանջմունքի մասին: Բայց հնարավոր է՝ այս ժեստը խոսում է ինքնահավան, կոշտ բնավորության մասին:

Իրանից բռնած

Հարաբերոեւթյուններն ինտիմ են, էրոտիկ բնութ ունեն: Եթե ժեստը փոխադարձ չէ, դա կարող է խոսել զուգընկերներից մեկի արտահայտված սեփականության զգացումի մասին:

Թևի տակից բռնած

Այդպես կինը ցույց է տալիս իր թուլությունը, ուզում է հենարան և աջակցություն ստանալ: Այս ժեստն արտահայտում է կայուն, ամուր հարաբերություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *