Արմեն Ջիգարխանյանին կինը հիվանդ է ներկայացրել, որպեսզի զավթի նրա թատրոնը

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին հիվանդ է ներկայացրել, որպեսզի զավթի նրա թատրոնը։ Այս մասին հայտարարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, փոխանցում է dni.ru-ն։

«Նա փորձել է ինձ անուժ ներկայացնել, որպեսզի ինձ հեռացնի իմ իսկ թատրոնից, որպեսզի այստեղ բերի իր «բանդան»՝ հորը, մորը, ընկերուհիներին, և նրանց հիանալի աշխատավարձ վճարի»,-հայտարարել է թատրոնի ռեժիսորը։

Արտիստն ընդգծել է, որ իր կինը, ով զբաղեցել է թատրոնի տնօրենի պաշտոնը, ցանկացել է հաստատությունում բեմադրել մանկապարտեզի մակարդակի ներկայացումներ։ «Դատախազությունը պետք է թատրոնում իմ կնոջ գործունեության ֆինանսական ստուգում իրականացնի»,-ասել է Ջիգարխանյանը։

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *