Արմեն Ջիգարխանյանին ձերբակալել են

Արմեն Ջիգարխանյանին ձերբակալել են Մոսկվայում իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարան որոշ իրեր վերցնելու համար մտնելու փորձի ժամանակ: Այս մասին dni.ru պորտալին հայտնել է նրա կնոջ մտերիմ ընկերուհին:

Կնոջ խոսքով՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում, իսկ հետո ընկերները նրա համար 3-սենյականոց բնակարան են վարձել:

«Դա Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, Ջիգարխանյանն այդ բնակարանի նկատմամբ ոչ մի իրավունք չունի,- հայտնել է ընկերուհին՝ հավելելով, որ դերասանը և ընկերը մտադիր են եղել բացել կողպեքները և կոտրել դուռը:- Բնականաբար, կանչով ժամանած ոստիկանության ջոկատը բռնել է դերասանին և բնակարանը, թեև պայքարով, հաջողվել է պաշտպանել ոտնձգությունից»:

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *