Արաբական աֆորիզմներ, որոնք կյանքի մասին կարևոր դասեր կտան Ձեզ

Արևելքը մի վայր է, որտեղ համադրվում են նեղ, գունավոր և կյանքով լի փողոցները, անապատի վառող արևը, կանանց տարօրինակ և գեղեցիկ զգեստները և խաղաղ ընթացող քարավանները։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է արաբական իմաստության օրինակներ, որոնցում համատեղված են դարավոր գիտելիքները և բարոյական արժեքների ոսկե կանոնները։

  • Երբ խոսում ես, խոսքերդ պետք է լռությունից ավելի շատ բան ասեն։
  • Առյուծի գլխավորած ոչխարների բանակը կհաղթի ոչխարի գլխավորած առյուծների բանակին։
  • Սխալը հերքելը կրկնակի սխալ է։
  • Խելացին կհասկանա, եթե հուշեք, իսկ հիմարը կհասկանա, եթե հրահրեք։
  • Սեփական փորձը 7 անգամ ավելի կարևոր է, քան իմաստունների խորհուրդները։
  • Եթե զնդան ես դարձել, դիմացիր, իսկ եթե մուրճ ես, հարվածիր։
  • Ով անթերի ընկերներ է փնտրում, միայնակ է մնում։
  • Հնարավոր չէ հասկանալ ժամանակն առանց շարժման։
  • Լավագույն ղեկավարը նա է, ով կարողանում է ղեկավարել ինքն իրեն։
  • Եթե վախենում ես, մի ասա, իսկ եթե ասել ես, մի վախեցիր։
  • Եթե հնարավոր չէ հասնել ամեն ինչի, դա դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվել դրա մի մասից։

 

Աղբյուրը՝ http://blognews.am/arm/news/476826/

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *