Անհավանական դիետա, որը կօգնի 15 օրում ազատվել մինչև 15 կգ ավելորդ քաշից

Tert.am Medicine-ը  ներկայացնում է մի դիետա, որը կօգնի ընդամենը 15 օրում ազատվել մինչև 15 կգ ավելորդ քաշից:

 

Այս դիետայի օրակարգը նախատեսված է 15 օրվա համար: Ընդ որում՝ դիետայի ընթացքում նախաճաշը մնում է անփոփոխ:

 

1-ին օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)

 

·         Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ (մոտ 200 մլ)

 

·         Ընթրիքին՝ 2 հատ լոլիկ, 2 հատ խաշած ձու, 1 փոքրիկ կապ հազար կամ ½ վարունգ, 2 կտոր  չորահաց

 

2-րդ օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)

 

·         Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ (մոտ 200 մլ)

 

·         Ընթրիքին՝ 125 գրամ խաշած տավարի միս, 1 հատ լոլիկ, 1 հատ նարինջ, 1 կտոր չորահաց, 1 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի)

 

3-րդ օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)

 

·         Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ կեֆիր (մոտ 200 մլ), 1 կտոր հազար կամ 1 հատ վարունգ

 

·         Ընթրիքին՝ 125 գրամ խաշած տավարի միս, 1 հատ նարինջ, 1 կտոր չորահաց, 1 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի)

 

4-րդ օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)

 

·         Ճաշին՝ 125 գրամ պանիր (կովի կաթով պատրաստված), 1 հատ լոլիկ, 1 կտոր չորահաց

 

·         Ընթրիքին՝ 125 գրամ խաշած տավարի միս, 2 հատ լոլիկ, 1 հատ խնձոր, 1 կտոր չորահաց

 

5-րդ օր

 

·         Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)

 

·         Ճաշին՝ 200 գրամ խաշած միս կամ ձուկ, 1 հատ լոլիկ, 1 կտոր չորահաց

 

·         Ընթրիքին՝ ½ կգ խաշած բանջարեղեն (գազար, ոլոռ, կարտոֆիլ)

 

Հարկ է հիշել, որ միսն ու բանջարեղենը պետք է պատրաստվեն առանց աղի կամ ընդամենը մի պտղունց աղով: 6-րդ ու 7-րդ օրերին անհրաժեշտ է դադարեցնել դիետան և շարունակել 8-րդ օրից՝ շարունակելով նույն կերպ:

 

Բացի այդ, այս դիետայի ընթացքում հարկավոր է հրաժարվել ալկոհոլից:

 

Այս դիետայի օգնությամբ ընդամենը 5 օրում կարելի է ազատվել 2-4 կգ ավելորդ քաշից, իսկ երկու օր տևողությամբ դադարից հետո անհրաժեշտ է 3 անգամ կրկնել դիետան: Այս կերպ կարելի է 15 օրում ազատվել մինչև 15 կգ ավելորդ քաշից: Բացի այդ, կարելի է ամեն օր սնվել այս սննդակարգի համաձայն և միայն երկուշաբթի օրերին սնվել այլ կերպ:

 

Երկուշաբթի օրերին հարկավոր է սնվել հետևյալ սննդակարգով.

 

·         Նախաճաշին՝ 1 բաժակ կիտրոնի հյութ (առանց շաքարավազի)

 

·         Ճաշին՝ 1 հատ խնձոր ու 1 կտոր չորահաց

 

·         Ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու, 1 հատ լոլիկ. 1 կտոր  չորահաց

 

Վերոնշյալ մթերքը կարելի է օգտագործել ինչպես տաք վիճակում, այնպես էլ սառը, սակայն շատ կարևոր է դրանց հերթականությունը պահպանելն ու ըընդունումը բաց չթողնելը, այլապես այն ապարդյուն կլինի:

 

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *