«Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը գրավել է առաջին, իսկ Սյուզաննա Մելքոնյանը՝ երկրորդ տեղը

Րոպեներ առաջ Նոր ալիք երաժշտական մրցույթի վերջին՝ երրորդ մրցութային ելույթներն ավարտեցին Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը: Երկու երգչուհիներն էլ հնարավոր 121 միավորներից վաստակել են 120-ը: Երկու դեպքում էլ աղջիկներին 11 չի նշանակել ժյուրիի ընդամենը 1 անդամ: Մրցույթի երրորդ օրվա արդյունքներով՝ առաջին հորիզենականը Էռնան կիսում է Ուզբեկիստանի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ, իսկ Սյուզաննան մրցույթում գրավել է երրորդ հորիզոնականը:

Պետք է նշել,որ Հայաստանն այս մրցույթում մեկ անգամ է միայն հաղթել: 2010թ., երգչուհի Սոնա Շահգելդյանը հաղթեց այս հեղինակավոր մրցույթում ու ահա 7 տարի անց Հայաստանը նորից հաղթում է Նոր ալիքում:

Նշենք, որ հաղթողների անունները հայտարարվելու և մրցանակները հանձնվելու են սեպտեմբերի 14-ին՝ փակման գալահամերգի ընթացքում:

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *