Ահա, թե ինչպես ատամնաքարից ազատվել տանը և առանց հետևանքների

 

 

Խնձորի քացախ
Ատամի խոզանակը թրջեք խնձորի քացախի մեջ, հետո ատամները մաքրեք ինչպես սովորաբար: Բերանը մանրամասն ողողեք: Պետք չէ դա շաբաթական 1-2 անգամից հաճախ անել. խնձորի քացախի ավելցուկը կարող է վնասել ատամները:

Սոդա
Ատամի մածուկը փոխարինեք սոդայով, մի քիչ աղ ավելացրեք՝ ատամների վրայից ատամնաքարի փառը վերացնելու համար:

Խորհուրդ ենք տալիս նաև ողողում անել սոդայի հիմքով՝ խառնեք ½ բաժակ սոդա, 1 բաժակ ջուր, 10 կաթիլ կիտրոնի յուղ, 4 թ. գ. բուսական գլիցերին, 1 թ. գ. ալոեի գել: Բերանը ողողեք օրական 1-2 անգամ:

Մրգեր և բանջարեղեն
Ատամները սրբեք թարմ կարմիր պտուղներով (ելակով, լոլիկով): Հյութն ատամների վրա թողեք 5 րոպե: Բերանը ողողեք տաք ջրով և սոդայով:

Կարելի է նաև բուլղարական պղպեղ, հատապտուղներ, կիտրոն, նարինջ օգտագործել:

Ատամների ճիշտ մաքրում
Ամեն անգամ ուտելուց հետո ատամների մանրամասն մաքրումը կանխում է ատամնաքարի առաջացումը: Փափուկ խոզանակ օգտագործեք և ատամները մաքրեք բոլոր կողմերից տարբեր անկյունների տակ: Ատամի խոզանակը պետք է բռնել լնդերի նկատմամբ 45° անկյան տակ:

Ֆտոր պարունակող մածուկ օգտագործեք
Դա մեծացնում է ֆտորի պարունակությունն ատամներում, ինչը դրանք ամրացնում է և պաշտպանում կարիեսից: Ֆտորն ամրացնում է ատամների էմալը՝ ատամները պաշտպանելով թթվային մթերքների ազդեցությունից:

Ատամնաքարի դեմ մածուկ օգտագործեք
Շատ օգտակար է փառի և ատամնաքարի վերացման համար:

Նարնջի կեղև
Վերացնում է բերանի խոռոչի միկրոօրգանիզմները, կսպիտակեցնի քարից դեղնած ատամները: Մի կտոր կեղևով սրբեք ատամները 2-3 րոպե:

Ատամների թել
Փառը և սննդի մնացորդները վերացնելու հրաշալի միջոց է: Ողողելուց հետո ատամների թելով պարբերական մաքրումը կանխում է ատամնաքարերի առաջացումը և ապահովում է բերանի խոռոչի անհրաժեշտ խնամք:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *