Ահա այն 12 առանձնահատկությունները, որոնցով բնորոշվում են իսկական կանայք

  1. Իսկական կինը կարողանում է հաճոյախոսություններ ընդունել: Կան կանայք, ովքեր այնպես են գոռոզանում հաճոյախոսություններից, որ մարդ փոշմանում է, որ հաճոյախոսել է նրանց: Ոչ մի տղամարդ երկրորդ անգամ հաճոյախոսություն չի անի այդպիսի կնոջը: Մինչդեռ իսկական կանայք գիտեն, թե ինչպես պետք է արձագանքել հաճոյախոսություններին:
  2. Իսկական կինը չի հետաքրքրվում, թե այլք ինչ են կարծում իր արտաքինիմասին: Գեղեցիկ կինը, փոխելով մազերի գույնը, չի զզվեցնում շրջապատին՝ հարցնելով, թե ինչպես է ստացվել: Նա ասում է. «Տես, թե ինչ լավ է ստացվել»: Այդ դեպքում ոչ ոք չի համարձակվի հերքել, որ իսկապես լավ է ստացվել:
  3. Իսկական կինը կարողանում է ժպտալ: Նա այնպես է ժպտում, որ յուրաքանչյուրին թվում է, թե այդ ժպիտը հենց իրեն է ուղղված: Նա կարող է մտախոհ ու թախծոտ լինել, սակայն երբեք խոժոռ ու չարացած չի լինում:
  4. Իսկական կինը երբեք չի խնայում իր վրա ծախսվելիք գումարը: Նա կարող է աշխատավարձի մեծ մասը ծախսել ինչ-որ թանկարժեք զարդի վրա, այցելել մերսման կենտրոններ ու գեղեցկության սրահներ: Նա երես է տալիս ինքն իրեն այս փոքրիկ հաճույքներով, թեպետ իրականում շատ ավելիին է արժանի:
  5. Իսկական կինը կարողանում է արժանապատվորեն պատասխանել իր արտաքինի վերաբերյալ հնչած ցանկացած նկատողության: Նա ուշադրություն չի դարձնում իրեն նախանձողների ասածներին: Նա ընդունում է կառուցողական քննադատությունը և դաս քաղում դրանից, սակայն նա երբեք տրամադրությունը չի գցում ինչ-որ չարակամ կամ նախանձ մրցակցուհու թունոտ նկատողությունից:
  6. Իսկական կինը չի վախենում ծիծաղելի լինել: Եթե կինն ինքնավստահ է, նա չի վախենում հայտնվել անհարմար իրավիճակներում: Նա գիտի, որ ցանկացած անհարմար իրավիճակից էլ ելք կա: Նա գիտի ինքն իր վրա ծիծաղել և եթե նա հայտնվում է ծիծաղելի դրության մեջ, ծիծաղում է իր վրա ու առաջ շարժվում: 15 принципов настоящей женщины
  7. Իսկական կինը երբեք չի նախանձում ուրիշներին:  Նախանձը վկայում է այն մասին, որ մարդ վախենում է մրցակցությունից, իսկ իսկական կինը մրցակիցներ չունի: Նա լիովին վստահում է իր ուժերին և օբյեկտիվորեն գնահատում ինքն իրեն:
  8. Իսկական կինն այլոց հաշվին չի ինքնահաստատվում: Այլոց հաշվին ինքնահաստատվող մարդկանց մեծ մասն ուշադրության պակաս ունեն: Նրանք իրենց անտեսված են զգում: Մինչդեռ իսկական կնոջը հարկավոր չեն լրացուցիչ միջոցներ, որպեսզի ուշադրություն գրավի իր անձի հանդեպ: Նա ուշադրության պակաս չի զգում: Ճիշտ հակառակը՝ երբեմն ճնշվում է ուշադրության ավելցուկից:
  9. Իսկական կինն իրեն բնական է պահում ցանկացած իրավիճակում: Նա չի սիրում ձևացնել ու կեղծել: Ի՞նչ կարիք կա սեթևեթել, եթե առանց դրա էլ մարդիկ հիանում են քեզնով, երբեմն էլ՝ նախանձից պայթում:
  10. Իսկական կինը ուրիշների կյանքով չի ապրում: Իսկական կինը լայնախոհ է և չի սիրում քիթը խոթել ուրիշների կյանքի մեջ: Նա կարող է քննադատաբար վերաբերվել ինքն իրեն, սակայն չի փորձի տեղի-անտեղի դատապարտել այլոց:
  11. Իսկական կինը չի փաթաթում իր խնդիրները այլոց վզին:

    Հաճախ նա անգամ չի էլ խոսում այդ խնդիրների մասին: Եթե նա հավելյալ ժամեր է ստիպված եղել անցկացնել աշխատավայրում, նա շարունակ չի փնթփնթա այդ մասին: Հաջորդ օրը նա թարմ տեսքով ու թարմ մտքերով կհայտնվի աշխատավայրում, և ոչ ոքի մտքով էլ չի անցնի, որ նա ժամերով գլուխ է կոտրել ինչ-որ նախագծի վրա ու միայն իրեն հայտնի խորամանկ միջոցներով է կարողացել քողարկել իր հոգնությունը:

  12. Իսկական կինն ամեն ինչի մեջ հետին միտք ու իր դեմ լարած թակարդ չի տեսնում: Նա պարզապես վայելում է կյանքի յուրաքանչյուր ակնթարթը:

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *