Աղով լոգանքը կազատի ձեզ մի շարք հիվանդություններից․ ահա, թե ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել լոգանքի աղը

Որպես կանոն, թույները հանող լոգանքը պատրաստվում է Էփսոմա աղով: Աղով լոգանքը, իհարկե, հրաշալի է, սակայն նրա ազդեցությունը ավելի ուժեղացնելու համար EterTrain-ը առաջարկում է լոգանքի համար հետաքրքիր համադրություն՝ Էփսոմա աղը հիմալայան աղի հետ խառնած: Այս երկու հրաշք աղերը կարող են մի շարք հիվանդություններ բուժել: Գրավիչ է և այն փաստը, որ դրանք թանկ չեն, արդյունավետ են, միանգամայն անվտանգ և առանց կողմնակի բարդությունների:

 

 

Էփսոմա աղը

Էփսոմա աղը հարուստ է սուլֆատով և մագնեզիումով: Այն գնելիս պետք է ուշադիր լինել: Կան այդ աղի տարբեր տեսակներ՝ անձնական հիգիենայի համար, գյուղատնտեսության, սննդօգտագործման համար: Լոգանք ընդունելիս սուլֆատը և մագնեզիումը մաշկի միջոցով միասին սկսում են ներգործել օրգանիզմի վրա:

Հիմալայան աղ

Այս աղը մոլորակի ամենահին և չաղտոտված աղերից է: Ջրի մեջ լուծված աղը ներծծվում է մարմնի մեջ մաշկի միջոցով և նպաստում օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը:

Աղով լոգանքի ազդեցությունը օրգանիզմի վրա

. Նվազեցնում է թթվայնությունը

. Արագացնում է վերքերի առողջացումը

. Չեզոքացնում է մինչդաշտանային ախտանիշները

. Լավացնում է արյան շրջանառությունը

. Բարելավում է շնչառական ուղիների աշխատանքը

. Հանգստացնում է արևայրուքից ստացված վերքերը

. Թուլացնում է մկանները, նվազեցնում է սթրեսը:

. Բուժում է մաշկային խնդիրները:

. Մաշկի միջոցով հեռացնում է թույները:

. Օրգանիզմը սնուցում է անհրաժեշտ հանքային աղերով:

. Հանգստացնում է մկանային սպազմը և հոդաբորբի ցավերը:

Ինչպես ընդունել աղով լոգանք

Աղի քանակությունը ջրի մեջ պետք է կախված լինի մարդու մարմնի քաշից: Ներքևում առաջարկվող չափաբաժինը նախատեսված է 25-30 գալոն ջրի համար:

. Մինչև 27 կգ քաշի համար՝ ½ բաժակ

. 27-45 կգ՝ 1 բաժակ

. 45-68 կգ՝ 1 ½ բաժակ

. 68-90 կգ՝ 2 բաժակ

. Յուրաքանչյուր 20 կգ-ի համար ավելացնել ½ բաժակ աղ:

 

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *