9 սուտ, որոնց մենք կուրորեն հավատում ենք

Գովազդը և վառ փաթեթավորումը շատ հաճախ ազդում են մեր՝ կոսմետիկայի ընտրության վերաբերյալ որոշումների վրա։ Սակայն իրականում, գովազդվող ապրանքները շատ հաճախ չունեն այն հատկությունները, որոնք համար մենք գնում ենք դրանք։

1. Ինչքան ավելի հայտնի է բրենդը, այնքան ավելի որակյալ է ապրանքըԿոսմետիկայի որակը և արդյունավետությունը կախված է դրա քիմիական բաղադրությունից։ Ոչ բրենդը, ոչ դա վաճառող խանութը և ոչ էլ դրա գինը կապ չունեն իրական որակի և արդյունավետության հետ։

2. Գոյություն ունի ծերացման դեմ արդյունավետ պայքարող կոսմետիկաԱնկախ նրանից, թե դուք արդեն ծեր եք, թե դեռ երիտասարդ, դուք պետք է հասկանաք, թե ինչ տեսակի մաշկ ունեք և հետևեք դրան։ Ցավոք սրտի չկան այնպիսի քսուքներ, որոնք կերիտասարդացնեն մաշկը։ Այն քսուքները, որոնք դուք օգտագործում էք, ուղղակի խնամում են մաշկը և կնճիռները պակաս զգալի են դարձնում։

3. Քսուքը կարող է ազատել ցելյուլիտից

Եթե սա ճիշտ լիներ, մոդելները մինչև օրս Photoshop գրաֆիկական ծրագրի օգնությանը չէին դիմի։ Այսօր չկա ոչ մի տեսակի քսուք, որը կարող է օգնել ձեզ՝ ազատվել ցելյուլիտից։ Ցելյուլիտի դեմ պաքարում ձեր միակ օգնականները առողջ դիետան և մարզասրահն են։

4. Արևի տակ այրվելը անվնաս էԱնկած նրանից թե դուք այրվել էք բնական արևի տակ, թե սալյարիում, ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են մաշկի համար։ Այդ իսկ պատճառով օգտագործեք արևապաշտպան քսուքներ և սփրեյեր։

5. Օրգանական ապրանքները ավելի լավն են քան սովորականներըՕրգանական ապրանքները մարքեթինգային քայլ են։ Կոսմետիկայի մեջ օրգանական մթերքների պարունակությունը ոչ մի կապ չունի դրա արդյունավետության հետ։ Օրգանական կոսմետիկան կարող է ապահով լինել, քանի որ չի պարունակում քիմիկատներ, սակայն դա չի նշանակում, որ այն ինչ-որ օգուտ կտա ձեզ և ձեր մաշկին։ Ասեմ ավելի, օրգանական կոսմետիակ արտադրող ընկերությունները երբեք չեն ասի ձեզ, որ օգտագործում են քիմիկատներ՝ կոսմետիկայի օրգանական մասը պահպանելու համար։

6. Քսուքները կարող են ազատել մանր կնճիռներից

Չկան այնպիսի քսուքներ, որոնք կօգնեն ամբողջովին ազատվել մանր կնճիռնեից, ձգված մաշկից և աչքերի տակի սև օղակենրից։ Գիտությունը դեռևս այդքան չի զարգացել, որ կարողանա քսուքի միջոցով ազդել մաշկի այդքան խոր շերտերի վրա։

7. Արևապաշտպան քսուքը պետք է օգտագործել միայն ծովափում

Պարզվում է, որ ամեն օր արևապաշտպան քսուք օգտագործել քնճիռներից խուսափելու լավագույն միջոցներից մեկն է։ Այն կարելի է օգտագործել նույնիսկ աշնանը և ձմռանը՝ որպես խոնավեցնող քսուք։

8. Շամպունը կարող է կասեցնել մազաթափությունը

Չնայած նրան, որ արտադրող շամպուն ընկերությունները տուփերի վրա գրում են որ դրանք կանգնեցնում են մազաթափությունը, շամպունը ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ մազաթափության վրա։ Դրա միակ ֆունկցիան մազերը մաքրելն է։ Մազաթափությունից կարելի է ազատվել միայն հատուկ մազերի դիմակների և այլ խնամքի միջոցների օգնությամբ, որը նույնպես միանշանակ արդյունք չի ապահովի։

9. Կարելի է ներկել մազերը՝ առանց դրանք վնասելու

Ժամանակակից ներկերը հեռացնում են մազի բնական պիգմենտը և դա փոխարինում են այլ գույնով։ Ցանկացած ներկ, որը փոխում է ձեր մազերի գույնը, մեծ վնաս է հասցնում մազերին։ Մազերը չվնասելու համար կարելի է օգտագործել միայն բնական հինա։

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *