9 արդյունավետ միջոց՝ ատամները տնային պայմաններում սպիտակեցնելու ու փայլուն դարձնելու համար

Սպիտակ ու առողջ ատամնաշարի մասին շատերն են երազում, սակայն ոչ բոլորն են համարձակվում կատարել քիմիական սպիտակեցում։ AdMe.ru կայքը ներկայացրել է մի քանի պրոցեդուրա, որոնք կօգնեն սպիտակեցնել ատամնաշարը տնային պայմաններում։

 

Այս հնարքներն իհարկե չեն փոխարինի ատամնաբուժական պրոցեդուրաները, սակայն պարբերաբար իրականացնելու դեպքում դրանք կամրացնեն լնդերն ու զգալիորեն կսպիտակեցնեն ատամնաշարը։

 

Սպիտակեցնող մածուկ

 

 

Անհրաժեշտ է խառնել 1 թեյի գդալ քրքումը, 1 թեյի գդալ կոկոսյան ընկույզի յուղը և 2-3 կաթիլ անանուխի յուղը և ստացված խառնուրդն օգտագործել ատամի մածուկի փոխարեն։ Այս խառնուրդը պաշտպանում է ատամների էմալը, թարմացնում է բերանի խոռոչն ու զգալիորեն սպիտակեցնում ատամները։

 

Թեյի ծառի յուղը

 

 

Ատամները սպիտակեցնելու համար՝ կարելի նաև ատամները լվանալուց հետո կատարել ½ բաժակ ջրի և 5 կաթիլ թեյի ծառի յուղի խառնուրդով ողողումներ և ընդամենը մի քանի շաբաթ անց կնկատվեն զգալի փոփոխություններ։

 

Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար՝ կարելի է շաբաթական 1-2 անգամ ատամները մաքրել 1 կաթիլ յուղով։ Այս պրոցեդուրան խորհուրդ չի տրվում հաճախ իրականացնել։

 

Ելակի մածուկ

 

 

Թարմ ելակը տրորել, ավելացնել ծովի մանր աղ, լավ խառնել և ատամի խոզանակի օգնությամբ ստավցած մածուկով մի քանի րոպե մերսել ատամները։ Պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է ողողել բերանի խոռոչը։ Ատամների էմալը չվնասելու համար այս մածուկը խորհուրդ է տրվում օգտագործել 2 շաբաթը մեկ անգամ։

 

Կոկոսյան ընկույզի յուղ

 

 

Մինչ ատամները լվանալը ատամներին քսել կոկոսյան ընկույզի յուղ, թողնել 15-20 րոպե, այնուհետև լավ լվանալ հասարակ ատամի մածուկով։ Այս պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական 2-3 անգամ։

 

Ակտիվացրած ածուխով դիմակ

 

 

Ածուխի փոշին խառնել ջրի հետ այնքան, որ լինի թանձր թթվասերի խտության մածուկ, այնուհետև այն քսել ատամներին, թողնել 2 րոպե և լավ ողողել ու լվանալ ատամները ատամի մածուկով։ Կրկնել պրոցեդուրան շաբաթական 1-2 անգամ։

 

Բանանի կեղևով սպիտակեցում

 

 

Բանանի կեղևը պարունակում է նյութեր, որոնք քայքայում են ատամնափառը և օգնում են պահպանել անթերի գույնը։ Հարկավոր է բանանի կեղևի սպիտակ հատվածով լավ տրորել ատամները, թողնել 5-7 րոպե, այնուհետև լվանալ ատամները և լավ ողողել։ Այս պրոցեդուրան կարելի է կատարել ցանկացած ժամանակ։

 

Կիտրոնով ողողումներ

 

 

Ատամներն աստիճանաբար սպիտակեցնելու և բերանի խոռոչի թարմությունը պահպանելու համար կարելի է պատրաստել մի միջոց, որը շատ հարմար է շաբաթական 2-3 անգամ ողողումներ կատարելու համար։ Անհրաժեշտ է խառնել կիտրոնի հյութն ու մանր աղը (3:1 հարաբերակցությամբ) և ստացված լուծույթով լավ ողողել ատամները լվանալուց հետո։ Սակայն այս մեթոդը չի կարելի օգտագործել բերանի խոռոչի բորոքումների առկայության դեպքում։

 

Ռեհանի տերևներ

 

 

Ռեհանի տերևները տրորել ու դարձնել խյուս, այնուհետև 5-10 րոպեով քսել ատամներին լվանալուց առաջ։ Այս միջոցը կօգնի սպիտակեցնել ու առողջացնել ատամները։ Բացի այդ, այն կարելի է պարբերաբար օգտագործել ավանդական մածուկի փոխարեն։

 

Հալվե (алоэ)

 

 

Հոլիվուդյան ժպիտ ունենալու համար կարելի է օգտագործել հալվեի հյութը կամ բնական գելը, որը հարկավոր է քսել ատամներին, մերսել խոզանակով և լավ ողողել։ Այս պրոցեդուրան կարելի է իրականացնել ամեն անգամ ատամները լվանալուց հետո։ Ընդամենը մի քանի պրոցեդուրայի շնորհիվ կարելի է ժպիտը դարձնել ավելի վառ ու փայլուն։

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *