79-ամյա Ջեյն Ֆոնդան Վենետիկյան կինոփառատոնին ներկայացել է թափանցիկ զգեստով․ նա անկրկնելի է

EnterTrain-ը ուսումնասիրել է, թե ինչպիսի համարձակ կերպարներ է ընտրում Ջեյն Ֆոնդան, որով և ցույց է տալիս, որ տարիքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ իսկական գեղեցկության համար:

 

 

 


Ռոբերտ Ռեդֆորդի ընկերությունում կայացած Վենետիկյան կինոփառատոնին Ջեյն Ֆոնդի ներկայանալը իսկական սենսացիա էր ԶԼՄ-ների համար, սակայն ուշադրության մեծ մասն ուղղված էր հենց Ջեյնին:

Այդ օրը 79-ամյա դերասանուհին հագել է «մերկ» զգեստ Marchesa-ից: Բազմաթիվ կապտամանուշակագույն փետուրներով զարդարված բարակ շիֆոնե հանդերձանքը համարձակ էր, բայց միևնույն ժամանակ զուսպ, և ընդգծում էր գեղեցկուհի դերասանուհու կազմվածքի առավելությունները:

Ջեյնը և Ռոբերտը առաջին անգամ հանդիպել են «Մեծ պատմություն» տեսաժապավենի նկարահանման ժամանակ, որը դեբյուտային էր դերասանուհու համար:

Փառատոնին դերասանները ներկայացրել են «Մեր հոգիները գիշերում» նոր համատեղ ֆիլմը:

Ջեյնը խոստովանել է, որ ֆիլմում իր սիրելի պահը Ռոբերտի հետ սիրային հատվածն է. «Ես ապրում եմ նրա հետ սիրային տեսարանների համար: Նա հիասքանչ էր համբուրվում, երբ մենք 20 տարեկան էինք, և հիմա ևս, երբ ես գրեթե 80 տարեկան եմ. դա այնքան հաճելի է»:

Այս տարվա Վենետիկյան կինոփառատոնին Ջեյն Ֆոնդը արժանացավ պատվավոր «Ոսկե առյուծ» մրցանակին համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած իր ավանդի համար:

Իր երկարատև կարիերայի ընթացքում նա բազմաթիվ մրցանակներ է ստացել. 7 անգամ հանդես է եկել «Օսկար» մրցանակի անվանակարգում, որոնցից երկուսը, այնուամենայնիվ, ստացել է:

Ջեյն Ֆոնդի մասին խոսելիս չի կարելի չհիշել դերասանուհու ամենավառ կերպարներից մեկը: 2014 թվականի Կաննի փառատոնին դերասանուհին կրում էր հայտնի մոդելավորող Էլի Սաաբայի զգեստներից մեկը:

Ջեյնը ոչ միայն շքեղ տեսք ուներ, այլև չէր զիջում երիտասարդ գեղեցկուհի Անժելինա Ջոլիին, ով մի քանի ամիս առաջ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը ներկայացել էր նմանատիպ զգեստով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *