7 վայրեր աշխարհում, որոնք անվանվել են Հայաստանի պատվին

Հայ ազգը բազում դարերի ընթացքում ստիպված է եղել աշխարհի մյուս կետից մյուս կետը տեղափոխվել` բնակվելու: Սակայն, չնայածշատ դժվարություններին, հայերը երբեք չեն մոռացել իրենց արմատների մասին և արել են հնարավորը, որպեսզի իրենց բնակվելու վայրն անվանափոխեն հայկական անունով՝ ազգային մշակույթը պահպանելու համար: Եկեք տեսնենք, թե մոլորակի վրա ինչ վայրեր կան, որոնք մեր հինավուրց երկրի ատվին են կոչվել:

1. Քաղաք Արարատ (Ավստրալիա)

Սուրբ լեռան պատվին անվանված քաղաքը գտնվում է Ավստրալիայի Վիկտորիա նահանգում: 1857 թ. քաղաքը հիմնել է տեղի հայկական համայանքը, որը այն դարձրել է ավստրալական դիասպորայի խոշոր կենտրոն: 2006 թ. Արարտի բնակությունը հասավ 8251 մարդու: Այստեղ գործում են հայկական երկու եկեղեցիներ, Գյուլբենկյանի անվան դպրոց, նաև հայկական երիտասարդական կազմակերպություն: Քաղաքը առաջատար է համարվում ամբողջ շրջանում բրդի և տավարի մասի արտադրության մեջ: Դրանից 5 կմ հեռավորության վրա գործում է օդանավակայան, որը նույնպես կրում է “Արարատ” անունը:

2. Քաղաք Արմենիա (Սալվադոր)

Քաղաքը գտնվում է Սալվադորի արևմուտքում: 2013 թ. բնակչությունը կազմել է 19,976 մարդ, որոնցից 6 հազարից ավելին էթնիկ հայերն էին: Հայաստանն առանձնանում է իր ճարտարապետական գեղեցկությամբ, ինչպես նաև պրոգրեսիվ զարգացմամբ և անվտանգության բարձր մակարդակով:

3. Քաղաք Արմյանսկ (Ղրիմ)

Քաղաքը գտնվում է թերակղզու հյուսիսային հատվածում: Արմյանսկը հիմնել են ղրիմյան հույներն ու հայերը XVIII դ. առաջին կեսին: Այստեղ է ծնվել հայ հայտնի ծովանկարիչ Էմանուել Մագդեսյանը:

4. Սուրբ Լազարի հայկական կղզի (Իտալիա)

Կղզին գտնվում է Վենետիկյան ծովածոցի հարավում: Սա ողջ աշխարհում հայ մշակույթի գլխավոր կենտրոններից մեկն է: Սուրբ Լազարի կղզին հսկայական պատմություն ունի: Այստեղ հաճախ էր այցելում Բայրոնը, որը սիրում էր հայերենը և հայ մշակույթի առանձնահատկություններն ուսումնասիրել: Սենյակը, որտեղ նա մնում էր, դարձրել են հենց նրա թանգարանը: Այսօր տեղի վարդապետներն այստեղ էքսկուրսիաներ են անցկացնում և այցելուներին ներկայացնում են հնագույն ցուցանմուշների հավաքածուներ, այդ թվում նաև գրեթե ամբողջությամբ պահպանված եգիպտական մումիա:

5. Գյուղ Արմենիա (Բելիզ)

Արմենիան գյուղ է, որը գտնվում է Բելիզի մայրաքաղաքից՝ Բելմոպանայից 8 կմ հեռավորության վրա: այն հիմնել են ծնունդով Սալվադորից, Հոնդուրասից և Գվատեմալայից փախստականները: Ավելի ուշ՝ XIX դարում, այստեղ հայտնվեցին հայերը, որոնց շնորհիվ էլ գյուղն անվանափոխվեց «Արմենիա»: Այս պահին այստեղ ապրում է մոտ 1000 մարդ, որոնց թվում նաև իսպանացիներ, մայաներ, իսկ հայերը տեղափոխվել են այլ երկրներ կամ Բելիզի ավելի խոշոր քաղաքներ:

6. Քաղաք Արմավիր (Ռուսաստան)

Քաղաքը գտնվում է Կրասնոդարի հարավ-արևելյան մասում, ավելի կոնկրետ՝ Կրասնոդարից 202 կամ Մոսկվայից 1400 կմ հեռավորության վրա: Արմավիրը հիմնվել է դեռ XIX դ. լեռնահայերի կողմից: Տեղի հայերը կազմում են մոտ 16,860 մարդ: Ռուսներից հետո սա երկրորդ էթնիկ համայնքն է:

7. Քաղաք Արմենիա (Կոլումբիա)

Արմենիա անունով քաղաքը Կինդիո վարչության մայրաքաղաքն է, որը գտնվում է Կոլումբիայի արևմուտքում: Այսպես է անվանվել 1880 թ.: Քաղաքն այլ կերպ անվանում են «հրաշքների քաղաք»՝ իր արագ զարգացման համար, որին նպաստել են տեղի բնակիչները: Կոլումբիայի վարչական շրջանների բոլոր մայրաքաղաքների մեջ Արմենիան ամենաերիտասարդն է համարվում:

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *