5 ճակատագրական սխալներ, որ անում են աղջիկները տղա կպցնելիս. աղջիկներ մի՛ արեք այդպես, փրկե՛ք ինքներդ ձեզ

Սիրահարված և նպատակասլաց աղջիկները հաճախ իրենց հավանած տղային գայթակղելու հարցում չափն անցնում են: Նրանք իսպառ կորցնում են տրամաբանորեն մտածելու ունակությունը և այդ իսկ պատճառով անում ինչ-որ մի (կամ էլ մի քանի) հիմարություն: Օրինակ՝ փորձում են ինքնավստահ և համարձակ թվալ, սակայն իրենց ոչ հմուտ մեթոդների պատճառով բոլորովին հակառակ արդյունքին հասնում:

BlogNews-ը առանձնացրել է 5 ճակատագրական սխալներ, որ անում են աղջիկները տղա կպցնելիս: Աղջիկնե՛ր, փրկեք ինքներդ ձեզ և մի՛ արեք այդպես:

1. Նրանք ձևացնում են, որ շատ հետաքրքիր և զվարճալի զրույց են վարում, երբ իրենց սիրո օբյեկտն անցնում է իրենց կողքով

Հավանաբար ՏՂԱՆ լիաթոք կծիծաղի, եթե առհասարակ ձեզ նկատի: Մեկը, ով անսպասելիորեն սկսում է բարձր, արագ-արագ խոսել և ծիծաղել, կողքից բավականին զվարճալի տեսք ունի: Աղջիկնե՛ր, հանդարտվե՛ք:

2. Նրանք իրենց «թույն տիպ» են ձևացնում, ով բոլորի վրա թքած ունի

Հիմնականում այսպես անում են այն աղջիկները, ովքեր գտնում են, որ իրենց սիրո օբյեկտը շատ ավելի լավն է, քան իրենք, այսպես ասած՝ крутой парень: Աղջիկնե՛ր, եթե դուք իրականում այդպիսին չեք, ձեր պահվածքը չափազանց տարօրինակ և անգամ զավեշտալի է: Մի՛ արեք այդպես, եղեք բնական:

3. Փոփոխում են իրենց արտաքինը, երբ իմանում են, որ իրենց հավանած տղային ինչ-որ բան դուր է գալիս կամ էլ դուր չի գալիս

Նրանք պատահաբար իմանում են, որ ՏՂԱՅԻՆ դուր չեն գալիս շպարվող աղջիկները, սակայն սա բացարձակապես չի նշանակում, որ պետք է դեն նետել սիրելի թարթչաներկը կամ տոնային քսուքը և անմխիթար պանդայի նման շրջել: ՆԱ սիրու՞մ է սև գույնը, հարկավոր չէ հաջորդ օրը սևավոր հարսի տեսքով ներկայանալ: Աղջիկնե՛ր, դուք անգամ չեք պատկերացնում, թե որքան շատ են ինչ-որ մեկի հավանությանն ու ուշադրությանն արժանանալու համար իրենց արտաքինը փոփոխողները: Մի՛ արեք այդպես, թող նա սիրի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, իսկ եթե չի սիրի, ապա նա պարզապես ձեզ համար չէ:

4. Նրանք փորձում են իրենց ընկերուհիներից առավել թվալ

Իսկ ի՞նչ կլինի, երբ այդ տղան անհետանա: Ո՞վ կմնա ձեր կողքին: Ձեր ընկերուհիները: Այնպես որ, էգոիստ մի՛ եղեք և ձեզ արժանապատիվ պահեք:

5. Նրանք հետապնդելու աստիճան հետևում իրենց սիրո օբյեկտին

Բոլոր հնարավոր միջոցները գործի դնելով՝ նրանք հնարավորինս շատ և համապարփակ ինֆորմացիա են հավաքում ՆՐԱ մասին: Իմանալով, թե որ ժամին որտեղ է ՆԱ սովորաբար լինում, աղջիկները «պատահաբար» հայտնվում են նրա սիրելի սրճարանում, տան հարևանությամբ և այլն: Աղջիկնե՛ր, հանգստացեք, ՆԱ կարող է մտածել, որ դուք փսիխոզով տառապով մանյակ եք և, հավատացե՛ք, դա նրան չի գրավի, դե իհարկե, եթե ՆԱ մազոխիստ չէ:

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *