5 նշան, որ դուք սիրահարվել եք, սակայն չեք ցանկանում ընդունել այդ փաստը

Սիրահարված լինելը յուրաքանչյուրի մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Նրանք, ովքեր սիրահարված լինելու փորձ արդեն ունեն, երևի կփաստեն, որ դա մի յուրահատուկ և, իհարկե, հաճելի զգացում է։

Բայց իրականում որքան էլ փորձեք ինքներդ ձեզանից թաքցնել, որ սիրահարված եք, մեկ է, չի ստացվի, քանի որ ձեր պահվածքը և շարժուձևը հաստատ կմատնեն ձեզ։

Ահա 12 նշան, որոնց առկայությունը հաստատում է, որ դուք սիրահարվել եք։

Դուք չեք կարողանում ձեր աչքերը կտրել նրանից

You can

Տեսողական կոնտակտի մեջ մտնելը նշան է, որ ձեր դիմացինը ձեզ դուր է գալիս։ Աչքերը շատ բան են ասում մարդու մասին, ուստի ընդամենը մի քանի վայրկյան նրա աչքերին նայելը կարող է շատ բան փոխել ձեր հետագա հարաբերությունների մեջ։

Ձեզ «օդերում» եք զգում

You feel like yo

Ասում են՝ սերը թմրանյութի պես մի բան է․ այն ձեզ կտրում է իրական աշխարհից և տեղափոխում մեկ այլ աշխարհ։ Օրինակ՝ Քինսի համալսարանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ սիրահարված մարդու ուղեղն ունի նույն տեսքը, ինչ կոկաին տեսակի թմրանյութ ընդունած մարդունը։ Ահա, թե ինչու են սիրահարված մարդիկ գրեթե միշտ մտքերով ընկնում և հաճախ անհարմար իրավիճակներում հայտնվում։

Դուք անընդհատ նրա մասին եք մտածում

 You always think about them.

Եթե չեք կարողանում մտածել այլ բանի մասին, քան նրա, ապա դուք իսկապես սիրահարվել եք։ Ասում են՝ երբ սիրում ես մեկին, ուղեղում արտադրվում է ֆենիլեթիլամին կոչվող նյութը, որը հայտնի է նաև «սիրո թմրադեղ» անվանմամբ։ Այսինքն՝ երբ այն արտադրվում է, չի թողնում ձեզ այլևս այլ մարդու մասին մտածել։ Նույն նյութից կա նաև շոկոլադի մեջ, ինչի պատճառով շոկոլադի մի փոքր կտոր ուտելուց հետո ցանկություն է առաջանում ուտել ամբողջ սալիկը։

Վերջերս սթրեսի մեջ եք եղել

You

Միշտ չէ, որ սիրահարվելու արդյունքում մարդիկ դրական զգացմունքներ են ունենում։ Հնարավոր է, որ անորոշության մեջ ընկնեք։ Այո, սիրահարվելը կարող է նաև սթրես առաջացնել։

Ձեր սրտերը բաբախում են միաժամանակ

Your heart rate synchronizes with theirs.

Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ երկու մարդ անկեղծորեն սիրում են միմյանց, նրանց սրտերն սկսում են բաբախել միաժամանակ։

Եվ որ ամենակարևորն է՝ եթե սիրում եք, ապա մի լռեք, ասացեք նրան այդ մասին։

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *