5 հայտնագործություններ, որոնց հեղինակները դրանց դիմաց ոչինչ չեն ստացել

Իսկապես հայտնի և օգտակար հայտնագործությունների շատ հեղինակներ փաստացիորեն ոչինչ չեն ստացել իրենց հանճարեղ գաղափարների համար: Ձեզ ենք ներկայացնում 5 հայտնագործություններ, որոնք գրավել են աշխարհը, սակայն դրանց հեղինակները մնացել են ստվերում:

1. Լուցկի

Անգլիացի Ջոն Ուոքերը՝ քիմիկոս և դեղագործ, 1818 թ. ստեղծեց իր փոքրիկ բիզնեսը և սկսեց փորձեր կատարել տարատեսակ քիմիական խառնուրդներով՝ ցանկանալով լուցկի ստեղծել: Նրա ծծմբային լուցկու տարբերակը, որը վառվում է հղկաթղթի հետ շփումից, այսօր հայտնի է ողջ աշխարհում: Չնայած այն բանին, որ Ուոքերի ստեղծածը հաստատվեց Մայքլ Ֆարադեյի և շատ այլ գիտնականների կողմից, նա լուցկին երբեք չարտոնագրեց:

2. Կարաոկե

Կարաոկե-մեքենայի հայտնագործող ճապոնացի բիզնեսմենը՝ Դայսուկե Ինոուեն, նույնպես չարտոնագրեց իր ստեղծածը, որը անհավատալի հայտնություն էր ձեռք բերել: Բացի այդ, նա արժանացել է Նոբելյան մրցանակի 2004 թվականին: Երիտասարդ տարիքում Դայսուկեն թմբուկ էր նվագում, և նրա մտքում միտք հղացավ կարաոկե-մեքենա ստեղծելու, ինչը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «դատարկ նվագախումբ»: Նա իր իսկ վաստակով հավաքեց մեքենայի բոլոր մասերը, իսկ 1971 թվականին անգամ վարձույթով հանձնեց այս մեքենաներից 11 բարերի:

3. Ֆիջեթ սպիններ

Քեթրին Հեթթինգերը՝ սպինների հայտնագործողը, հնարավորություն չուներ 400 դոլար վճարելու արտոնագրային երկարաձգման համար 2005 թվականին, և նրա արտոնագիրն ավարտվեց: Քեթրինն ինժեեր-քիմիկոս է: Նա սպինները ստեղծեց, որպեսզի զվարճացնի երեխաներին: Խաղալիքը հրաշալիորեն ընդունվեց, և ինչպես հայտնի է, այն թերապևտիկ ազդեցություն է ունենում հիպերակտիվ երեխաների վրա, ովքեր ուշադիր չեն առօրյայում:

4. Տետրիս

Ալեքսեյ Պաժիտնովը՝ Տետրիսի ստեղծողը, ոչ մի հոնորար չի ստացել իր խաղի համար մինչև 1996 թվականը, քանի որ հեղինակային իրավունքները պատկանում էին նրա գործատուին՝ խորհրդային կառավարությանը: 1984 թ. աշխատելով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հաշվապահական կենտրոնում՝ Պաժինտովը Դմիտրի Պավլովսկիի և Վադիմ Գերասիմովի հետ միասին զարգացրեց խաղը: 1991 թ. նա տեղափոխվեց ԱՄՆ և 1996 թ. հիմնեց The Tetris ընկերությունը:

5. Սմայլիկներ

Հարվի Բոլը, ով ստեղծել է սմայլիկները, երբեք չի արտոնագրել իր հայտնագործությունը և դրա դիմաց ստացել է ընդամենը 45 դոլար: 1959 թ. Բոլը սկսեց իր սեփական գովազդային բիզնեսը՝ Harvey Ball Advertising: Ապահովագրական մի ընկերություն նրան ընդունեց որպես նկարիչ-ֆրիլանսեր: Ավելի քիչ քան 10 րոպում Հարվին մտածեց և նկարեց սմայլիկ, այնուհետև 100 այլ սմայլիկներ բաժանվեցին մյուս աշխատակիցներին, որպեսզի նրանք շարունակ ժպտան աշխատավայրում:

 

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *