Կկարողանա՞նք տանը պատրաստել «Բաունտի». այն էլ ինչպես… Այս բաղադրատոմսը չպետք է կորցնել

 

 

 

Բաղադրիչներ

200 գր կոկոսի քերուկ
400 գր խտացրած կաթ
300 գր շոկոլադ (կաթնային)

Այս բաղադրատոմսով կկարողանաք պատրաստել 23-25 հատ «Բաունտի»:

Ինչպես պատրաստել «Բաունտի»

Կոկոսի քերուկը խառնում ենք խտացրած կաթի հետ: Ստացված խառնուրդը ձեռքերով ձևավորում ենք՝ «Բաունտի»-ի բատոնների նման, ինչպես ցուցադրված է նկարում:

Պատրաստի կոկոսի բատոնները շարում ենք թղթի վրա և դնում սառցարան 1 ժամով: Կաթնային շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում (30 վայրկյանը մեկ խառնում ենք այն):

Պատառաքաղով ընկղմում ենք կոկոսի բատոնները հալեցրած շոկոլադի մեջև և կրկին շարում թղթի վրա:

Պատառաքաղով ձևավորում ենք արտաքին երեսն այնպես, ինչպես իսկական «Բաունտիի» շոկոլադն է և դնում սառնարան, որպեսզի շոկոլադը պնդանա:

Սառչելուց հետո կարող եք մատուցել համեղ բատոնները:

Մատուցելուց առաջ նախապես ձեզ համար 1 հատ վերցրեք, հետո ուշ կլինի:

Բարի ախորժակ:

Աղբյուրը

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *