21 գաղափար, որոնք քեզ կօգնեն շատ փող խնայել

 

 

 

 

 

1. Սոխը լցրու կապրոնե զուգագուլպաների մեջ՝ ամեն մեկի մեջտեղում հանգույց անելով: Այդպես սոխը թարմ կմնա մոտ 8 ամիս:

2. Կարտոֆիլը, սոխը և խնձորը միշտ պետք է առանձին պահել: Միասին դրանք արագ կփչանան:

3. Թարմ հատապտուղները դիր ջրով և քացախով ամանի մեջ (10:1 հարաբերակցությամբ): 5 րոպե անց ջուրը թափիր, թող հատապտուղները չորանան: Այդպես դրանք ավելի երկար ժամանակ թարմ կմնան:

4. Ամուր փակած տարան և զով տեղը մեղրին կօգնեն երկար ժամանակ թարմ մնալ:

5. Կաթն օգտագործելուց առաջ ավելի լավ է՝ սառեցնել: Այդպես այն մոտ 3 ամիս թարմ կմնա:

6. Ձուն էլ կարելի է սառեցնել: Հում ձուն լցրու սառույցի ձևամանի մեջ, 1 պտղունց աղ և շաքարավազ ավելացրու:

7. Տոմատի մածուկը հաճախ չօգտագործված է մնում: Այն լցրու տոպրակի մեջ և սառեցրու: Մեկ ժամ անց հանիր սառցարանից և բաժանիր մասերի. այդպես հարմար կլինի օգտագործել:

8. Բույսերը կարելի է սառեցնել սառույցի ձևամանի մեջ լցնելով, մի քիչ ձեթ ավելացնելով:

9. Բանանն ավելի դանդաղ դարչնագույն կդառնա ծայրերը կերակրի թաղանթի մեջ փաթաթելու դեպքում:

10. Նեխուրը, բրոկոլին և հազարն ավելի երկար կապրեն փայլաթիթեղով փաթաթելու և սառնարան դնելու դեպքում:

11. Բանջարեղենն էլ երկար պահելու համար սառեցնելուց առաջ վրան եռացած ջուր լցրեք:

12. Հազարը թղթե սրբիչը կփրկի. այն կներծծի խոնավությունը:

13. Սառանարանում խնձորը կարող է մինչև 6 ամիս պահվել: Բայց մեկ փչացածը մյուսներն էլ կփչացնի:

14. Գազարը կարող է գործնականում անվերջ պահվել մթության և ավազի մեջ:

15. Ֆարշը կարելի է սառեցնել նույն կերպ, ինչ տոմատի մածուկը՝ բաժանելով մասերի:

16. Պանիրը, թթվասերը և կաթնաշոռը 2 անգամ երկար կպահվեն ամանը շրջած պահելու դեպքում:

17. Ապակե տարաներում մթերքներն ավելի երկար են պահվում:

18. Պանիրը կարելի է պերգամենտի մեջ փաթաթել: Այդպես այն ավելի երկար կպահպանվի և չի բորբոսինի:

19. Կտրիր անանասի վերևի մասը և այն շրջիր՝ գլխիվայր դնելով:

20. Կանաչ սոխն ավելի լավ է՝ ջրում պահել:

21. Տորթն ավելի երկար կպահպանվի կտրված մասին հացի կտորներ դնելու դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *